Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Սեպտեմբեր 03,2002 00:00

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՎԵԼ Է Երեւանում Ռուսաստանի դեսպանատան կողմից Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է: Ինչպես այսօր ԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցին հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի պետ Վլադիմիր Խրուլեւը, դադարը պայմանավորված է Ռուսաստանի քաղաքացիության ընդունման մասին նոր օրենքի իրականացման վերաբերյալ դրույթի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան սպասումով: Հիշեցնենք, որ 2002 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին նոր օրենքի մեջ էականորեն փոխվել են Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու պայմանները: Մասնավորապես, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողների համար 3-ից 5 տարի ավելացել է բնակվելու թույլտվություն ստանալուց հետո Ռուսաստանում մշտական բնակության ժամկետը: Փաստաթղթում կրճատվել է նաեւ այն անձանց խումբը, որոնց հնարավորություն է ընձեռված Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով: Նման իրավունք ունեն այժմ Ռուսաստանի քաղաքացիների երեխաները, ինչպես նաեւ՝ այն անձինք, որոնց ծնողներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է, իսկ մյուսը՝ անաշխատունակ: Նոր օրենքի համաձայն, Ռուսաստանի քաղաքացիության ստացում չի երաշխավորում նաեւ Ռուսաստանի քաղաքացու կամ քաղաքացուհու հետ ամուսնությունը, որի հետ այժմ պետք է ապրել առնվազն 5 տարի կամ, եթե ամուսնությունը կնքվել է քաղաքացիություն ստանալու խնդրանքով դիմելուց 3 տարի առաջ՝ առնվազն մեկ տարի: Վլադիմիր Խրուլեւի խոսքերով, դրույթը, ըստ երեւույթին, կընդունվի սույն տարվա սեպտեմբերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել