Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ

Սեպտեմբեր 03,2002 00:00

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ Ճիշտ է, սեպտեմբերի 17-ին մեկնարկող ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում Հայաստանը չունի իր ներկայացուցիչը, սակայն մեր ֆուտբոլասերներին նույնպես անչափ հետաքրքրում է այդ հեղինակավոր մրցանակի համար պայքարի հետագա ընթացքը։ Օրերս ՈՒԵՖԱ-ի անցկացրած վիճակահանության արդյունքներով պայքարը շարունակող 32 ակումբները բաժանվեցին ութ խմբի՝ յուրաքանչյուրում չորսական թիմ։ Ըստ կանոնակարգի, խմբերում երկու առաջին տեղեր զբաղեցնողները կանցնեն երկրորդ փուլ, իսկ երրորդ տեղեր գրավողները մրցելույթները կշարունակեն արդեն ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում։ Վիճակահանությունը թիմերին բաշխել է հետեւյալ կերպ. «A» խումբ՝ «Բորուսիա» (Գերմանիա), «Օսեր» (Ֆրանսիա), «Էյնդհովեն» (Հոլանդիա), «Արսենալ» (Անգլիա)։ «B» խումբ՝ «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան), «Վալենսիա» (Իսպանիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Բազել» (Շվեյցարիա)։ «C» խումբ՝ «Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա), «Գենկ» (Բելգիա), ԱԵԿ (Հունաստան), «Ռոմա» (Իտալիա)։ «D» խումբ՝ «Լիոն» (Ֆրանսիա), «Ռուսենբորգ» (Նորվեգիա), «Ինտեր» (Իտալիա), «Այաքս» (Հոլանդիա)։ «E» խումբ՝ «Նյուքասլ» (Անգլիա), «Ֆեյենորդ» (Հոլանդիա), «Յուվենթուս» (Իտալիա), «Դինամո» (Կիեւ, Ուկրաինա)։ «F» խումբ՝ «Բայեր» (Գերմանիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Մակկաբի» (Իսրայել), «Օլիմպիակոս» (Հունաստան)։ «G» խումբ՝ «Լանս»՝ (Ֆրանսիա), «Բավարիա» (Գերմանիա), «Դեպորտիվո» (Իսպանիա), «Միլան» (Իտալիա)։ «H» խումբ՝ «Բրյուգե» (Բելգիա), «Լոկոմոտիվ» (Ռուսաստան), «Գալաթասարայ» (Թուրքիա), «Բարսելոն» (Իսպանիա)։ Սեպտեմբերի 17-ին նշանակված են հետեւյալ հանդիպումները. «A» խումբ՝ «Արսենալ»-«Բորուսիա», «Օսեր»-«Էնդհովեն»։ «B» խումբ՝ «Բազել»-«Սպարտակ», «Վալենսիա»-«Լիվերպուլ»։ «C» խումբ՝ «Գենկ-ԱԵԿ, «Ռոմա»-«Ռեալ»։ «D» խումբ՝ «Այաքս»-«Լիոն», «Ռուսենբորգ»-«Ինտեր»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել