Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԵԼՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Սեպտեմբեր 20,2002 00:00

ՎԵՐԵԼՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման սեպտեմբեր ամսվա աղյուսակը։ Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը 858 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել այն։ Ֆրանսիայի հավաքականը անցած մեկ ամսում բավականին վերականգնել է հեղինակությունը համաշխարհային ֆուտբոլում եւ երկու աստիճան վեր բարձրանալով ներկայումս 774 միավորով Իսպանիայի հետ բաժանում է 2-րդ տեղը։ Առաջին տասնյակում են նաեւ. 4. Գերմանիա, 5. Արգենտինա, 6. Մեքսիկա, 7. Թուրքիա, 8. ԱՄՆ, 9. Անգլիա, 10. Իտալիա։ Ռուսաստանի ազգային հավաքականը «Եվրո-2004»-ի ընտրական մրցաշարի հաղթական մեկնարկից հետո զգալիորեն բարելավել է դիրքերը՝ 30-րդից տեղափոխվելով 24-րդ հորիզոնական։ Իսկ ահա 6-րդ խմբում մեր մրցակից Ուկրաինան նահանջել է ու հանգրվանել 47-րդ տեղում։ Ազգային հավաքականների վարկանիշային ցուցակում Հայաստանը շարունակում է վերելքը։ Անցած ամիս մեր ընտրանին կարողացավ վերադառնալ հարյուրյակ՝ եզրափակելով այն։ Իսկ ահա սեպտեմբերին Օսկար Լոպեսի գլխավորած թիմը եւս մեկ առաջընթաց քայլ է կատարել եւ զբաղեցնում է 99-րդ տեղը (419 միավոր)։ Հոկտեմբերի 16-ին Հայաստանի ազգային հավաքականը Հունաստանում ուժերն է չափելու այդ երկրի ընտրանու հետ։ Հուսանք, որ դրանից հետո մեր թիմին կտեսնենք ավելի բարձր տեղերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել