Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշադրության արժանի

Սեպտեմբեր 21,2002 00:00

Ուշադրության արժանի «Արաբկիր» հյուրանոցի տնօրեն պարոն Գ. Սուխուդյանին «Հարգելի պարոն Սուխուդյան, ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն է դիմել ՀՀ ԵԿՄ անդամ Ալբերտ Վարդգեսի Ավետիսյանը՝ կացարան հատկացնելու խնդրանքով։ Ա. Ավետիսյանը մասնակցել է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտական գործողություններին, պարգեւատրվել «Արցախ» հուշամեդալով։ Տարիներ առաջ դստեր հիվանդության պատճառով վաճառել է Երեւանում գտնվող բնակարանը եւ 1994 թվականից բնակվել Քաշաթաղում։ Կնոջ մահվան կապակցությամբ 2001թ. եկել է Երեւան, սակայն ետ վերադառնալուց հետո Լաչինի Քարեգահ գյուղի իր բնակարանը տեսել է թալանված եւ ուրիշին հանձնված։ Կնոջ՝ Ժ. Շելունցի մահվանից հետո ստանձնել է ութամյա դստեր խնամքը։ Վերջին տարիներին բնակվել է Երեւանի «Սեբաստիա» հյուրանոցում, որի սեփականաշնորհման պատճառով քաղ. Ավետիսյանն այսօր իր անչափահաս աղջկա հետ նորից մնացել է անօթեւան։ Խնդրվում է հաշվի առնելով վերոգրյալը, քաղ. Ավետիսյանի ընտանիքին Ձեր հյուրանոցում մի սենյակ հատկացնել։ Կանխավ շնորհակալություն»։ ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ՝ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ Շնորհավորում ենք Ալբերտ Ավետիսյանին՝ Անկախության տարելիցի առթիվ։ Ցանկանում ենք մեր պաշտոնյաներին, որ նրանց քնած գրասենյակներում շարժվի մեռած գութը, եւ ազատամարտիկը եւ նրա 8-ամյա դուստրը վերջապես ծածկ ունենան իրենց գլխավերեւում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել