Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄԵԱՆՍ

Փետրվար 13,2003 00:00

ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄԵԱՆՍ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին, դպրոցներում ընտրությունների պատճառով ուսումնական ծրագիրը լիարժեք չի իրականացվում, «ZH PHOTOGROUP» ընկերությունը տպագրել եւ «Նոյյան տապան» գրախանութում վաճառքի է հանել բացիկներ, որոնք «Հայր մեր»-ի ժամանակակից տարբերակի օրինակով աշակերտներին ծանոթացնում են գոյականի բացառական, գործիական եւ գրաբարի հայցական հոլովներին, թվին, «ություն» վերջածանցի կիրառությանը, մոտավոր պատկերացում տալիս համակարգչային տերմինալոգիայի, կուսակցությունների (բնականաբար՝ իշխանամետ) մասին. …տուր մեզ այսօր առողջություն, կեցություն, գիտակցություն, գրականություն, նկարչություն, գեղեցկություն, բարություն …ություն, հաջողություն, դաշնակցություն, ինչու չէ՝ նաեւ ռամկավարություն, ընտրություն, ընտրություններ, ընտրություններից, ընտրություններով… տուր հեռախոսակապ, մշտական ջուր, լվացքի փոշի, աշխատատեղ… բայց մի տանիր մեզ ի փորձություն, ի ցրտություն, շտապ օգնություն եւ փրկիր մեզ չարությունից, չտեսությունից, մթությունից, տգիտությունից։ ցտեսություն — ստորագրություն —- E-mailություն Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել