Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂ-ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մայիս 14,2003 00:00

ՈՒՍԱՆՈՂ-ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ «Մեր էստրադային երգիչները գնում են արտերկիր, փայլում, իսկ այստեղ՝ խամրում»,- նման եզրակացության է եկել Երեւանի կոնսերվատորիայի ջազ-էստրադային ամբիոնի դասախոս Արմանուշ Հակոբյանը։ Նա Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր, որը օրերս մասնակցել է Մոսկվայում կայացած ուսանող-երիտասարդության 10-րդ միջազգային բաց փառատոնին (ՂպրՑՏր)։ Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Երեւանի կոնսերվատորիայի ուսանողներ, երգիչներ Վարդուհի Վարդանյանը, Անդրեն, Աննա Սարգսյանը (հայկական ժող. փողային նվագարաններ), Սերգեյ Խաչատրյանը (հարվածային գործիքներ) եւ Էլեն Գրիգորյանի շոու-բալետի պարուհիները։ 2800 ուսանող-երիտասարդներ (Բուլղարիայից, Լեհաստանից, Իտալիայից, Հունգարիայից, ԱՊՀ երկրներից) հանդես են եկել 1300 համերգային ելույթներով։ Իսկ եզրափակիչ գալա համերգին ընտրված 30 կատարումների դափնեկիրների ցանկում ընդգրկվել են նաեւ հայ երաժիշտները։ Ա. Հակոբյանը թեպետ համոզված է, որ կատարողի համար էական նշանակություն չի կարող ունենալ լսարանի ազգային կազմը, այնուհանդերձ, «մեր հայրենակիցների ներկայությունը մեծ ոգեւորություն էր առաջացրել դահլիճում։ Գալա համերգից հետո շնորհավորանքներ ստացանք Ռուսաստանում ՀՀ դեսպանից, վարչապետից»։ Կոնսերվատորիայի դասախոսը գտնում է, որ էստրադայի հայ երգիչները միջազգային հեղինակավոր մրցույթ-փառատոներում աննկատ չեն մնում։ Այդ իմաստով, ըստ նրա, մոսկովյան փառատոնն էլ բացառություն չէր։ Ա. Հակոբյանը տեղեկացրեց, որ հանրահայտ Բարի Ալիբասովը առաջարկել է Անդրեյին մասնակցել իր նոր նախագծում։ Նա կարծում է, որ ռուսական էստրադան, շոու-բիզնեսը բավականին նպաստավոր պայմաններում են գտնվում, երգիչների վրա ծախսվում են մեզ համար անհավանական թվացող փողեր, ինչի մասին հայերը երազել էլ չեն կարող։ Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել