Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ը 2004-ը համարել էր «Առավոտի» տարի: «Օջախ» ռեստորանային
համալիրում իրականացավ տարվա գլխավոր միջոցառումը՝ «Առավոտի» 10-ամյակին
նվիրված հանդիսությունը: 10 տարի առաջ Վանո Սիրադեղյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Առավոտը» օգոստոսի
1-ին ի մի բերեց իր բոլոր բազմակուսակցական, բազմասեռ, բազմակրոն եւ բազմիմաստ
բարեկամներին: Նրանց այնտեղ միավորում էր մի բան. բոլորն էլ կարդում են «Առավոտ»:
Ինչպես նշեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ կարեւոր չէ, թե ով ինչպես է վերաբերվում «Առավոտի» հրապարակումներին, կարեւոր է, որ առանց դրանց գրեթե անհնար է: Ներկաները «Առավոտին» ցանկացան եւս մի քանի տասնամյակի բեղուն աշխատանք:
Ահա մենք՝ 10- ամյա «Առավոտի» հին ու նոր աշխատակիցներս:

Մաթեւոսյանն ուներ իր մրցանակը՝ այս դեղձը: Բայց այն մասին, թե ում գլխին
ընկավ «մրցանակը»՝ պատմությունը լռում է:
«Առավոտի» նախկին փոխխմբագիր Վասակ Դարբինյանը, ում պատվոգիր 

անխոնջ աշխատանքի համար:
«Այ Աննա ջան, էս տոն օրով էլ ես քաղաքական հարցեր տալիս, թող հանգիստ քեֆ
անենք, էլի…»:

«Առավոտ» ջա՜ն, «Առավոտ», ինչ սիրուն ես ու համով… Էս ինչ լավն ես, էս ինչ լավն ես, չորս կողմդ լույս ու պայծառ….

«Առավոտի» գեղեցկուհիներ Լուսինե Մարգարյանն ու Հասմիկ Բուդաղյանը:
Սովետական ժուռնալիստիկայի ռահվիրաները՝
Վարդան Ալոյան եւ Տիգրան Լիլոյան:

նոր համակարգիչ նվիրել: Նույն խոստումը տվեց նաեւ Հարություն Փամբուկյանը: Իսկ Արթուր Բաղդասարյանը եւ Խոսրով Հարությունյանը արդեն իրենց բաժին համակարգիչները նվիրել են:
Այս նկարը տեսնելուց հետո որոշեցինք, որ այսուհետեւ ռոք-փառատոները լուսաբանելու ուղարկելու ենք «Առավոտի» ինտերնետային տարբերակի պատասխանատու Մարգարիտ Հարությունյանին::
Կարդացեք նաև

Ինչպես այս, այնպես էլ «Առավոտի» բոլոր հրաշալի երեկոների գլխավոր կազմակերպիչ «Առավոտի» տնօրեն Պետրոս Պետրոսյանը ողջ երեկոյի ընթացքում ուշադիր հետեւում էր՝ արդյոք ամեն ինչ կարգի՞ն է, եւ երբ մի պահ ժամանակ գտավ, առիթը բաց չթողեց եւ իր տիկնոջը հրավիրեց պարի:

Ազատ Արշակյանի եւ տվյալ պահին ոչ ազատ վարչապետի համար:
Արշակ Սադոյանը իր սեղանակիցներին համոզում էր գնալ «բիլակակռվի»: ԲայցԱրմեն Շեկոյանը, որ հասցրել էր ստանալ «Առավոտի» պատվոգիրը՝ թերթին հմայք եւ փայլ տալու համար, առաջարկեց «բիլակակռիվը» փոխարինել «պոկերով»:

Նրանք՝ Սամվել Դանիելյանը, Ռուզան Մինասյանն ու Գոհար Հակոբյանը, իրար հերթ չտալով, արտասանում էին «Առավոտի» աշխատակիցներին նվիրված քառատողերը:

պետերը՝ Մերի Հարությունյանը եւ Տիգրան Հակոբյանը:

լուսաբանեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
Լուսանկարները՝ «Ֆոտոլուրի» եւ «Առավոտի»:


























































