Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՐՆ

Դեկտեմբեր 17,2004 00:00

Ո՞ՐՆ Է ՏԱՃԱՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ On-line հարցազրույց Թբիլիսիի քաղաքապետ Զուրաբ Ճիաբերաշվիլու հետ Կրթությամբ փիլիսոփա Զուրաբ Ճիաբերաշվիլին «Վարդերի հեղափոխության» ժամանակ ամենաակտիվ քաղաքական գործիչներից էր: Որպես «Արդար ընտրություններ» ՀԿ-ի ղեկավար՝ վարել է ձայների զուգահեռ հաշվարկը, որը եւ ի վերջո հաստատել է Վրաստանում անցյալ նոյեմբերի ընտրությունների ժամանակ զանգվածային խախտումների փաստը եւ վճռական ազդեցություն է ունեցել հեղափոխության ընթացքի վրա: Է. Ա . Աղաջան (Ադրբեջան) – Էկոնոմիկայի նախարար Կախա Բենդուկիձեին պետնախարար նշանակելը, այսինքն նրան արտակարգ իրավասություններ տալը արդյոք հեղափոխության՝ վտանգված լինելու ազդանշա՞նն է, պետության զարգացման նոր փու՞լ, թե՞ ցանկություն Եվրոպային նմանվելու: Այդպիսի իրավասություններ ստացավ նաեւ Վանո Մերաբիշվիլին, միայն թե անվտանգության ոլորտում: Զուրաբ Ճիաբերաշվիլի- Հեղափոխությունը վտանգված չէ: Անընդհատ աշխատանք է գնում կառավարությունը ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Բենդուկիձեն կվերահսկի ոչ միայն տնտեսական ռեֆորմները եւ ոչ միայն մեկ նախարարության ներսում, այլեւ՝ թե ինչպես են դրանք ընթանում մյուս նախարարություններում: Այն նպատակով, որ նախարարությունները համապատասխանեն նոր պահանջներին: Ներքին գործերի եւ պետանվտանգության նախարարությունների միավորումն էլ պետք է դիտարկել իբրեւ ուժային կառույցների վերակազմավորում: Խ. Ռ. Իսմայլով (Ադրբեջան)-Դուք Սահակաշվիլու ամենամտերիմ մարդկանցից եք: «Վարդերի հեղափոխության» ընթացքում նշանակվեցիք ԿԸՀ նախագահ, դրանից հետո՝ Թբիլիսիի քաղաքապետ: Այդ ժամանակվանից ի վեր ի՞նչ դրական եւ բացասական փոփոխություններ կնշեք: Ճիաբերաշվիլի- Լուրջ բարելավում եմ համարում այն, որ պետական մարմինների արդյունավետությունը բարձրացել է: Աստիճանաբար նվազում է կոռուպցիան: Վերականգնվեց Աջարիայի նկատմամբ յուրիսդիկցիան: Վճարվեց կուտակված պարտքը թոշակառուներին: Աշխատանքներ են տարվում սոցիալապես անապահով քաղաքացիների օգնության ծրագրերի ուղղությամբ: Ինքնին քաղաքում մեծ նշանակություն ենք տալիս քաղաքային ենթակառուցվածքների, հատկապես ճանապարհների վերականգնմանը: Արեւհատ Գրիգորյան (Հայաստան)- Թբիլիսիում գերեզմանատները, ինչպես, օրինակ՝ Հին Վերայի, Խոջիվանքի գերեզմանոցները, հանգստի գոտիների վերածելը քաղաքի կառավարման քաղաքականություն է դարձել: Ի՞նչ գնահատական կտաք այդ քաղաքականությանը: Ճիաբերաշվիլի- Ինձ համար հիմա դժվար է գնահատել այդ քաղաքականությունը: Իմ՝ քաղաքապետ եղած ժամանակ այս մասին բանավեճեր չեն եղել: Ա. Գրիգորյան8211 Վրաստանն ունի՞ գերեզմանատների վերակազմավորման մասին օրենք: Ինչպե՞ս կմեկնաբանեք «Առավոտի» թղթակցի այս տարվա նոյեմբերի 14-ին լուսանկարած տեսարանը. «Վարդերի հեղափոխության» միամյակի տոնակատարություններից 10 օր առաջ Թբիլիսիի նորակառույց եկեղեցու հետնամասի ճանապարհի եզրին, որը նաեւ տանում է Հայկական Պանթեոն, ներեցեք բառի համար, թափված էին մարդկային ոսկորներ եւ գանգ: Ճիաբերաշվիլի- Այդպիսի օրենք չկա: Ես հարցը քաղաքային խորհրդում կբարձրացնեմ՝ համապատասխան օրենք եւ քաղաքականություն մշակելու նպատակով: Ա. Գրիգորյան- Փարաջանովի անվամբ կկոչվի՞ այն հրապարակը, որտեղ այս նոյեմբերին կանգնեցվեց նրա արձանը: Թբիլիսիում կստեղծվի՞ նրա թանգարանը: Ճիաբերաշվիլի- Այն, որ Թբիլիսին չունի Փարաջանովի թանգարան, վկայում է Վրաստանի նախկին կառավարության քաղաքականության մասին: Ինձ համար, որպես քաղաքապետի, հաճելի է, որ վերջապես այդ մեծ ռեժիսորի արձանը կանգնեցրինք: Մենք իսկապես մտածում ենք՝ ինչպես Թբիլիսիի մշակութային կյանքում Սերգո Փարաջանովի անվանը նոր կյանք տանք: Հարցազրույցն անցկացվել է դեկտեմբերի 15-ին «Կովկասի լրագրողների ցանց» ծրագրի շրջանակներում: Հասցեն www.caucasusjournalists.net:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել