Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԳՆԵՆՔ

Հունիս 16,2005 00:00

ՕԳՆԵՆՔ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ՝ ՁԵՎԸ ԳՏՆԵԼՈՒ Երեկ սահմանադրական բարեփոխումների քննարկման մասնակիցները փորձում էին կռահել, թե ՍԴ-ն ինչպես կարդարացնի Քոչարյանի՝ երրորդ անգամ նախագահ առաջադրվելու ցանկությունը։ Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ներկաների մեջ այն փոքրաթիվներից էր, ով ընդհանրապես գտնում էր, որ բարեփոխումների կարիքը կա, քանի որ անցած տասը տարիների ընթացքում որոշակի զարգացումներն ուղղակի պարտադրում են դրանք։ Սակայն նա ուներ որոշակի վերապահումներ. «Կա բարեփոխումների կարիք, բայց այն իշխանությունը, որը յոթ տարվա ընթացքում անընդհատ անցել է այդ Սահմանադրության վրայով, որ լեգիտիմության լուրջ պրոբլեմ ունի, բարեփոխումներ անելու իրավական եւ բարոյական որեւէ իրավունք չունի։ Դա կարող են անել միայն լեգիտիմության խնդիր չունեցող քաղաքական ուժերը»։ Պարոն Հովհաննիսյանը համոզված էր, որ Վենետիկի հանձնաժողովի սուր քննադատություններից հետո իշխանությունները կփորձեն բարեփոխումների իմիտացիաներ անել, բայց երբեք լուրջ բարեփոխումների չեն գնա։ Եվ այնուամենայնիվ, ըստ նրա, բարեփոխումների ընդունումը շատ դժվար կլինի. «Կփորձեն Սահմանադրությունը ուժեղ ձեռքով անցկացնել։ Բայց 2,4 մլն ընտրողների թիվ են գրանցել, որոնցից 800 հազարը պիտի «այո» ասի։ Այդպիսով, նրանք անհնարին են դարձրել այդ փոփոխությունների ընդունումը։ Մի քանի հարյուր հազար ձայն պիտի կեղծեն, որ անցկացնեն»։ Քիչ ավելի ուշ ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը հավելեց, որ ոչ միայն 800 հազար «այո» է պետք, այլեւ պարտադիր է, որ ընտրելու իրավունք ունեցողների 1/3172ը, այն է՝ 1մլն 600 հազար քաղաքացի մասնակցի հանրաքվեին, ինչը «բացառապես անհնարին է»։ Հաջորդ բանախոս Վահագն Խաչատրյանը բացարձակապես դեմ էր, թե որեւէ փոփոխություն է անհրաժեշտ գործող Սահմանադրության մեջ. «Այս Սահմանադրությունը կիսանախագահական համակարգի համար էր գրված, եւ իշխանական բոլոր օղակներն իրենց տեղում էին։ Հիմա թող ներկայացնեն, թե ի՞նչ են ուզում դարձնել՝ սուպերնախագահակա՞ն, պառլամենտակա՞ն»։ ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը դժգոհեց. «Անընդհատ ինչ-որ մարդիկ ընդդիմությունից մեզ ասում են՝ թողեք այդ ամենը, նախապատրաստվեք հերթական ընտրություններին, որովհետեւ մինչ այդ ոչինչ տեղի չի ունենալու։ Դրանով նրանք ամրապնդում են սրանց անօրինական իշխանությունը։ Հարավային Կովկասի ոչ մի երկրում անկախությունից սկսած չի եղել իշխանափոխություն հերթական ընտրություններով։ Քոչարյանը իրեն իրավահաջորդ կարող է տեսնել միայն ինքն իրեն։ Ես վստահ եմ, որ անկախ փոփոխությունից, եթե այդ բարեփոխումներն ընդունվեն, Գագիկ Հարությունյանը հետո տեղեկանք կտա, որ նա կարող է նորից ընտրվել»։ Ներկաները զարգացրեցին այդ թեման։ Օրինակ, Աղասի Ենոքյանը գտավ, որ «Քոչարյանն իր լիազորություններն այս փաստաթղթում ավելացրել է միայն ինքն իր համար եւ ոչ թե Տիգրան Թորոսյանի կամ Արտաշես Գեղամյանի։ Պետք է դնել անցումային դրույթ, որտեղ տառ-տառ գրված լինի՝ Ռոբերտ Քոչարյանին արգելված է դնելու իր թեկնածությունը»։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ՍԴ-ին առաջարկեց Ռ. Քոչարյանի իշխանությունը պահպանելու առավել սրամիտ տարբերակ. ՍԴ172ն կարող է ասել՝ «նախկին երկու անգամները Քոչարյանն իրավունք չուներ ընտրվելու, բայց նախագահ դարձավ, դա հաշիվ չի, իսկ հիմա նա նոր-նոր իրավունք ունի դնելու իր թեկնածությունը, թող դնի»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել