Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ

Հունիս 21,2005 00:00

ՀՖՖ ԳՈՐԾԿՈՄՈՒՄ Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաման է ստորագրել, համաձայն որի, «ի կատարումն ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի 29.04.05 թ. որոշումների 4-րդ կետի դրույթների՝ կապված «Զենիթ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ Միտչել Պրենտիսի եւ Թայլեր Սիմփսոնի հայցերի բավարարման հետ, «Զենիթ» ակումբի ՀՀ ֆուտբոլի առաջին խմբի ընթացիկ առաջնությունում վաստակած միավորներից հանվել է 3-ական՝ ընդհանուրը 6 միավոր»: Ինչպես նշված է, ՀՖՖ-ի նախագահի որոշման համար հիմք են հանդիսացել ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումները: ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն՝ սկսած 2004 թվականի նոյեմբերից, նախ քննարկելով ավստրալիացի ֆուտբոլիստներ Միտչել Պրենտիսի եւ Թայլեր Սիմփսոնի հայցերն ընդդեմ «Զենիթ» ակումբի, որոշում է կայացրել պարտավորեցնել «Զենիթ» ակումբին, որպեսզի վերջինս, համաձայն իր պայմանագրային պարտավորությունների, յուրաքանչյուր ֆուտբոլիստի վճարի նրանց հասանելիք 8000-ական ավստրալիական դոլարը: Դրանից հետո պարտատերը տեղեկացրել է ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեին, որ խնդրո առարկայի վերաբերյալ իրենք բանակցություններ են վարում Ավստրալիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի հետ: Այնուհետեւ պարտատերը տեղեկացրել է ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեին, որ «Զենիթ» ակումբը վճարունակ չէ: Այնուհետեւ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշել է՝ տուգանել «Զենիթ» ակումբին 5000-ական շվեյցարական ֆրանկ յուրաքանչյուր ֆուտբոլիստի մասով, եւ ժամանակ է տվել կատարելու որոշումը, ինչպես նաեւ պարտավորեցրել է ՀՖՖ-ին, որպես ՖԻՖԱ-ի անդամ, ակումբի վաստակած միավորներից հանել 3-ական միավոր: Տեղի է ունեցել ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական՝ չորրորդ նիստը, որն անցկացվել է ինտերակտիվ հարցման միջոցով: Նիստին մասնակցել է ՀՖՖ գործադիր կոմիտեի 15 անդամ: Նախ քննարկվել է Արարատի «Արաքս» ֆուտբոլային ակումբի նախագահ Ա. Բաբայանի նամակը ՀՖՖ-ին, որում նշվում է, որ ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին խմբում հանդես եկող «Արաքսի» չորս առանցքային ֆուտբոլիստներ զորակոչվել են, թիմը հնարավորություն չունի մասնակցելու առաջնությանը եւ հայցվում է խնդրանք՝ դադարեցնել «Արաքսի» մասնակցությունը առաջնությանը: Չնայած առաջարկություններին՝ խնդրանքը բավարարել առաջնության առաջին շրջանի ավարտից հետո, այնուամենայնիվ ՀՖՖ գործադիր կոմիտեն քվեարկությամբ՝ 13 կողմ եւ 2 դեմ, բավարարեց ակումբի խնդրանքը: Նույն նիստում քննարկվեց նաեւ «Բանանց» ակումբի նախագահ Ս. Իսրայելյանի խնդրանքը՝ «Բանանց-3» թիմը հանել առաջնությունից, քանի որ ակումբն առաջնությանը մասնակցում է երկու թիմով եւ դատելով առաջնության ընթացքից՝ «Բանանց-3» թիմի մասնակցությունն այս պահին ակումբի համար նպատակահարմար չէ: Այս հարցում ՀՖՖ գործադիր կոմիտեն միաձայն էր, եւ ակումբի խնդրանքը՝ «Բանանց-3» թիմը հանել առաջնությունից, բավարարվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930