Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Հունիս 22,2005 00:00

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04։ Օրը հարմար չէ անգամ պարտք խնդրելու համար։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Թքեք ամեն բանի վրա ու ձեր ուզած մարդու հետ գնացեք քաղաքից դուրս։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Շրջապատի մարդկանց հետ հարաբերություններում պաշտպանեք ձեր համոզմունքները։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Կրքերին տրվել այսօր ամենեւին էլ պետք չէ։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Ձեր գլխին կուտակված ամպերն աստիճանաբար ցրվում են։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Խորհուրդ է տրվում լինել զգույշ ու չվստահել նույնիսկ զուգընկերոջը։ ԿՇԵՌՔ 24.09-23.10։ Սեքսուալ ակտիվությունը կրկին կաճի։ ԿԱՐԻՃ 24.10-22.11։ Ֆինանսական ճգնաժամը շատ շուտով տեղի կտա։ ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12։ Հետագա կյանքը լավ դասավորելու մասին արդեն այժմվանից պետք է մտածել։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01։ Այսօր կարող եք ձեզ փոքրիկ չարաճճիություններ թույլ տալ։ ՋՐՀՈՍ 21.01-19.02։ Կարողացեք կյանքում ձեր իսկական տեղը գտնել։ ՁՈՒԿ 20.02-20.03։ Վերջին շրջանում ըստ երեւույթին ձեր պահանջները մեծացել են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել