Սա մեջբերում է Վահրամ Թաթիկյանի «Ղարաբաղ» երգից, որը 1988-ին ոգեշնչված երգում էր ամբողջ Թատերական հրապարակը:
Վերջին տարիներին, հայտնի պատճառներով, փոխվել է վերաբերմունքը ղարաբաղցիների հանդեպ, ինչը, ի դեպ, ԼՂՀ-ում ապրող ղարաբաղցիները բավական հիվանդագին էին տանում ու մեր
զրույցների ընթացքում վրդովվում. «Մի երկու հոգու պատճառով…»: Սակայն ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքը, առնվազն Հայաստանից ժամանածներիս՝ առիթ տվեց կեսկատակ վերափոխել 1988-ի կարգախոսը, ըստ որի՝ Ղարաբաղը պիտի միանա Հայաստանին, առաջարկելով հակառակը, որ Հայաստա՛նը միանա ԼՂՀ-ին, եւ ի վերջո անցկացնի նման փոքրիշատե նորմալ ընտրություն:

Հետագայում նման կարգախոսներ տեսնում էինք ամենաանհավանական տեղերում՝ ինչպես, ասենք, Ասկերանում գտնվող այս ավերակի վրա:
Կարդացեք նաև
Սակայն այս ընտրություններում, ընդհանուր առմամբ, կիրառվեցին բավական առաջադիմական մոտեցումներ: Մյուս նորամուծությունը քվեախցիկներն էին, որ դիմացի կողմից բաց էին։ Ընտրողը չէր կարող գրպանից հանել արդեն քվեարկված թերթիկ, իսկ մաքուրը դուրս բերել, այսինքն՝ բացառված էր «կարուսելը»։ Սա նախաձեռնվել էր նաեւ տարածված լուրերի հետեւանքով, թե որոշ թեկնածուներ լուսանկարող բջջային հեռախոսներ էին բաժանել իրենց ընտրողներին, որ նրանք քվեաթերթիկը լուսանկարեն եւ հետո պատվիրատուին ապացուցեն, որ նրա օգտին են քվեարկել։ 
Արշակ Սադոյանին Ստեփանակերտի փողոցներում պատվի էին առնում ոստիկանները եւ զեկուցում,
թե ամեն ինչ հանգիստ է: Իսկ երբ մենք հետաքրքրվեցինք, թե եկել է դիտելու ՀՅԴ-ի հակամարտությո՞ւնը
ԼՂՀ իշխանության հետ՝ պրն Սադոյանը պատասխանեց. «Ոչ մի հակամարտություն էլ չի լինելու՝ հո իմ ճակատին գրվա՞ծ չէ: Ես եկել եմ այստեղ խաղաղապահ առաքելությամբ»:
Ընտրողների ակտիվության մի ապացույցն էլ այս պապիկն էր, որ հազիվ էր տեղաշարժվում: Մեկ քայլ անում էր՝ հետո մի քանի րոպե հանգստանում: Երեւի նման ընտրողների մասին էր պատմում Հայաստանից իբրեւ դիտորդ ընտրություններին հետեւող Արշակ Սադոյանը, թե համամասնական
ընտրակարգով թերթիկի մասին հարցնում էին՝ «Այս մի քվեաթերթիկը ինչի՞ համար է, երբ այստեղ երեք մարդու անուն է գրված»:
Մեկ այլ դիտորդ՝ Վանո Սիրադեղյանի դեմ միակ ցուցմունք տված, իսկ ազատության մեջ հայտնվելուց հետո՝ Ռոբերտ Քոչարյանի ջերմ պաշտպան Վահան Հարությունյանը, որը ԼՂՀ ԿԸՀ-ում հավատարմագրվել էր իբրեւ Ազգային անվտանգության խնդիրներով միջազգային գիտական ակադեմիայի ներկայացուցիչ: Ակադեմիկոս Հարությունյանի հայացքից, որով նա հետեւում էր լուսանկարչական սարքին, բնավ չէր կարելի եզրակացնել, թե նրա առաքելությունն էլ է խաղաղապահ: 
Կարելի է ասել, որ մեզ հաջողվել է լուսանկարել Ղարաբաղի երեք խորհրդանիշներին՝ ղարաբաղյան շարժման 1988-ի առաջին ղեկավար Իգոր Մուրադյանին ժինգյալով հաց ուտելիս,ընդ որում՝ Գանձասարում:
ԿԸՀ մամուլի կենտրոն դիտորդներին ու լրագրողներին այցելում էր նաեւ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, որն «Առավոտին» ասաց. «Մենք ընտրությունների արդյունքներին ավելի քիչ նշանակություն ենք տալիս, քան դրանց իմիջին: Մեզ համար այսօր առավել կարեւոր է համաշխարհային հանրության կարծիքը, քան ընտրությունների արդյունքը»:


Փոխարենը «ՀՅԴ-Շարժում 88»-ի ցուցակում 3-րդի՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ զրույցը շատ հետաքրքիր էր, եւ հուսանք էլի առիթներ կլինեն խոսելու: Քանզի նա բավական ուշագրավ մտքեր էր արտահայտում ազատագրված տարածքների վերադարձի հավանականության եւ հակամարտության կարգավորման շուրջ: Ասենք, խոսելով Հայաստանի խորհրդարանական լսումների ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթի մասին՝ Վիտալի Բալասանյանն ասաց, թե ինչ ստեղծվել է մոլորակը՝ թերեւս չի եղել պաշտպանության այնպիսի նախարար, որ հայտարարեր, թե կարող ենք տարածքներ զիջել, ուստի այս մեկին պետք է գրանցել Գինեսի գրքում: Նաեւ ցավով նշեց, թե Ղարաբաղի հարցը դարձել է զբոսաշրջության՝ Ստրասբուրգ, Բրյուսել եւ այլուր գնալու պատրվակ:

Իսկ Ստեփանակերտի այս խանութը չնայած որեւէ առնչություն չունի ԼՂՀ նախագահի հետ, այնուամենայնիվ՝ մե՜ծ ցանկության դեպքում կարելի է օգտագործել իբրեւ ապացույց, որ, ինչպես հայտարարում էին դաշնակցականները՝ երկրում փորձ է արվում հնարավորինս երկարաձգել «իշխանական թողտվության մթնոլորտը, անօրինականությունը, կոռուպցիան» եւ այլն:
Սակայն լիքը խանութները, մինչեւ ուշ գիշեր աշխատող «կարուսելները», եռացող կյանքը բացառապես Ստեփանակերտում էր: Մինչդեռ Շուշին դեռ կրում է պատերազմի բոլոր հետքերը՝ աշխատատեղերի բացակայությամբ, ավերածություններով: Սակայն այս պայմաններում անգամ վերականգնվում է Շուշիի մզկիթը՝ ի հակակշիռ եվրոպական ատյաններում ադրբեջանցիների պնդումների, թե ինչպես են հայերը վարվում իրենց հուշարձանների հետ:
Լուսանկարչական ռեպորտաժը՝
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ
Ստեփանակերտ-Երեւան

























































