Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ

Հուլիս 02,2005 00:00

ԵՐԿՈՒ ՈՒՂԵԳԻՐ Երեկ շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական 6-րդ առաջնության մասնակիցները մրցակարգի համաձայն խաղատախտակների առջեւ նստեցին 13-րդ անգամ: Սակայն մրցաշարի ընթացքում պայքարն այնքան անզիջում էր, որ հնարավոր չէր գուշակել, թե ով կդառնա հաղթող կամ մրցանակակիր: Մասնավորապես, առաջնության գրեթե ամբողջ ընթացքում մրցաշարային աղյուսակը գլխավորում էր ուկրաինացի 15-ամյա գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը: Դատելով նրա կայուն ցուցանիշներից՝ թվում էր, թե նա նույն տեմպով կավարտի առաջնությունը, սակայն 11-րդ եւ 12-րդ տուրերում նա միավորների շոշափելի կորուստներ կրեց ու զիջելով դիրքերը՝ ոչ միայն զիջեց առաջատարի դիրքերը, այլեւ, ըստ էության, զրկվեց Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարի հեռանկարից: Դրա փոխարեն պայքարի այդ հատվածը գերազանց անցավ մեր առաջատարը՝ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Նա, որ մինչ այդ մշտապես «պտտվում էր» առաջատարների շրջապատում, 12-րդ տուրում սպիտակներով գեղեցիկ ոճով պարտության մատնեց Ալեքսեյ Ֆյոդորովին ու 8,5 միավորով իր թիմակից Կարեն Ասրյանի հետ (վերջինս միավորը բաժանեց անչափ ուժեղ շախմատիստ Վասիլի Իվանչուկի հետ) վճռորոշ տուրից առաջ բաժանում էր 3-7-րդ տեղերը՝ մրցաշարային աղյուսակը գլխավորող Լիվիու Դիտեր Նիսիպյանուին եւ Ալեքսանդր Բելյավսկուն զիջելով ընդամենը կես միավորով: Մեր մյուս շախմատիստները մրցաշարում հանդես եկան թեթեւակի հաջողությամբ: Մասնավորապես, Արտաշես Մինասյանը 7,5 միավորով 37-րդն էր, Գաբրիել Սարգսյանը՝ 64-րդը (7,0), Տիգրան Նալբանդյանը՝ 116-րդը (6,0), Սմբատ Լպուտյանը՝ 118-րդը (6,0), Տիգրան Պետրոսյանը՝ 124-րդը (6,0), Աշոտ Անաստասյանը՝ 158-րդը (5,5), Լեւոն Բաբուջյանը՝ 199-րդը (4,5): Հայաստանցի մարզասերները մեր շախմատիստներից ցանկացած մրցաշարում, անկախ դրա մակարդակից, ակնկալում են նախ եւ առաջ մեդալներ: Սակայն Եվրոպայի այս առաջնությունը, ինչպես նաեւ սրան նախորդածները նաեւ այլ, ավելի հեռանկարային խնդիրներ ունեն: Այստեղ ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության՝ խաղարկվում են նաեւ տարեվերջին նախատեսվող աշխարհի առաջնության ուղեգրեր, որոնք բաժին են հասնելու 1-34-րդ տեղերը զբաղեցնող շախմատիստներին: Ճիշտ է, դեռեւս հայտնի չէ, թե այն կկայանա՞ արդյոք: Բայց ուրախալի է, որ դրանց, արդեն կարելի է վստահաբար ասել, տիրել են Լեւոն Արոնյանն ու Կարեն Ասրյանը: Նրանց միանալու իրատեսական հնարավորություն ունի նաեւ Արտաշես Մինասյանը: Սակայն ամեն բան որոշելու էր երեկ կայացած վերջին՝ 13-րդ տուրը: Ավարտեցին առաջին տասնյակում Երեկ շախմատի Եվրոպայի չեմպիոն դարձավ Լիվիու Դիտեր Նաիսիպյանուն՝ 10,0 միավոր: Կարեն Ասրյանն ու Լեւոն Արոնյանը նվաճեցին աշխարհի առաջնության ուղեգիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել