Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԻՏԱՓՈՐՁԸ» ՀԱՋՈՂ ԷՐ

Սեպտեմբեր 27,2005 00:00

«ԳԻՏԱՓՈՐՁԸ»
ՀԱՋՈՂ ԷՐ Մենք ներկայացրել էինք, որ Միավորված աշխատանքային
կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանն ասել էր, թե ՏԻՄ ընտրություններում անցկացնում
են փորձարկում. «Ուզում ենք հասկանալ Հայաստանում քարոզչական բաղադրիչի ուժը, «չոր
կշիռը», քանի որ հաջորդ ընտրություններին գնալու ենք շատ ավելի լայն ճակատով ու պատրաստված:
Ու դրա համար պիտի իմանանք մեր ձեռքի տակ եղած գործիքների ՕԳԳ-ն, որ պարզ լինի, թե
ո՛ր բաղադրիչն ենք դարձնում կարեւորագույնը»: Նրան հայտնել էինք մեր դիտարկումը,
թե առանց որեւէ փորձարկման էլ ակնհայտ է՝ քարոզչությունն անուժ է, երբ դիմացինդ կիրառում
է ուժային եւ ֆինանսական լծակներ: Ի պատասխան նա նշել էր մի տվյալ, որը խոստացել
էինք չհրապարակել մինչեւ ընտրությունների ավարտը, քանի որ ՄԱԿ-ի ղեկավարը չէր ցանկանում
«քաղաքական ախոյանների» առջեւ բացել խաղաթղթերը: Ահա թե ի պատասխան ինչ էր
ասել Գուրգեն Արսենյանը. «Մենք ունենք հաշվարկված, պլանային թիվ: Եթե մենք հանկարծ
ստանանք այդ թվից երկու անգամ ավելին՝ միայն մեր քարոզչության շնորհիվ, ապա ձեր փաստարկը
չի համապատասխանի իրականությանը»: Մեր խնդրանքով բացահայտեց, որ այդ պլանային թիվը
7 հազար ձայնն է. «Եթե այդքան ձայն ստանանք՝ ուրեմն, քարոզչությունը հզորագույն գործիք
է եւ պետք է օգտագործել»: Կիրակի կայացած ընտրությունների նախնական արդյունքներով՝
ՄԱԿ-ի թեկնածու Դավիթ Գյուլումյանը Արաբկիրում ստացավ 8079 ձայն: Սա պլանային թվից
ավելին է, ուստի հաստատվեց քարոզչության դերակատարությունը: Ըստ այդմ՝ ՄԱԿ-ը պիտի
փորձի 2007-ի խորհրդարանական ընտրություններում էլ գործել այնպես, ինչպես ըստ սեփական
հայտարարությունների ընտրարշավ տարավ այս համայնքում՝ կիրառելով միայն քարոզչական
ու կազմակերպչական բաղադրիչներ ու բացառելով ֆինանսական լծակները: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել