Լրահոս
Օրվա լրահոսը

6-ՐԴ

Մարտ 02,2006 00:00

6-ՐԴ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը երեկ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Փետրվարի 28-ին ոստիկանության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ներքին Չարբախի 5-րդ փողոցի 34 տան բնակիչ Արամայիս Առաքելյանը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ ավտոպահեստամասերի վաճառքով։ Ձեռնարկված միջոցառումներով, փետրվարի 28-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները մեկնել են քաղաքացի Ա. Առաքելյանի բնակարան, որտեղ վերջինս ներկայացրել է 1.200.000 դրամ ընդհանուր արժողության ավտոպահեստամասեր, սակայն դրանց ձեռք բերման վերաբերյալ չի ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Մեկնած օպերատիվ խմբին Ա. Առաքելյանը հայտարարել է, որ նշված ավտոպահեստամասերը ձեռք է բերել Ներքին Չարբախի 5-րդ փողոցի 15 տան բնակիչ Գագիկ Ավետյանից, եւ որ դրանք ինքը իրացնում է Նուբարաշենի ավտոպահեստամասերի շուկայում։ Ա. Առաքելյանի հայտարարության հիման վրա կազմվել է համապատասխան արձանագրություն։ Գ. Ավետյանը ոստիկանության աշխատակիցների պահանջով նույնպես ներկայացրել է պահեստամասեր, որոնց վերաբերյալ կազմվել է արձանագրություն։ Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր»։ Սեփ. լր.Հ. Գ. ՕԵԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ավետյանը երեկ այս հաղորդագրության կապակցությամբ պարզաբանեց, թե Արամայիս Առաքելյանն այդ պահեստամասերը շուտ էր ձեռք բերել իրենից, ինքն այլեւս չի զբաղվում առեւտրային գործունեությամբ: Եվ ոստիկանությանը ներկայացրել է ժամանակին ներկրումից մնացած՝ չիրացված պահեստամասեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել