Լրահոս
Օրվա լրահոսը

Գարունը

Մարտ 10,2006 00:00

Գարունը բացում է քաղաքի «դեմքը» Ձյան եռամսյա պայմանագիրը Երեւանի քաղաքապետարանի հետ ավարտվեց՝ ձյունը պարտավորվել էր ծածկել աղբը, մաքրել օդը, պաշտպանել զանազան վարակներից, գեղեցիկ լանդշաֆտի պատրանք ստեղծել: Ձյան նահանջից հետո ամեն ինչ «հարամվեց»: Նախ քաղաքը սկսեց նմանվել շպարը մաքրված տատիկի՝ կիսահալ ու սեւացած ձյան պատճառով, հետո ծածկվեց արեւածաղկի կճեպով, անձեռոցիկներով, ցելոֆանի գույնզգույն տոպրակներով։ Օրինակ՝ Կոմիտասի շուկայի կանգառում եւ հարակից մասերում օրվա վերջում պես-պես թափոններ են կուտակվում։ Եղած֊չեղածը 3 աղբարկղ է՝ հենց կանգառի մոտ: Իսկ տարածքը «Արաբկիր» անունն է կրում եւ համարվում է Կենտրոնից հետո երկրորդ էլիտար թաղամասը։ Բետոնե պատն էլ աղբարկղերի պատվո պահակն է, բայց չի ծառայում իր դերին։ Քանի որ արկղերը միշտ լեփ-լեցուն են, անընդհատ համալրվող աղբը կամ գլորվում է պատից ներս, կամ ուղղակի կուտակվում է դրանց շուրջը՝ մինչեւ փողոց: Թեթեւ քամուց կամ մեքենաների ընթացքից ցելոֆանե տոպրակները թռչում են մինչեւ փողոցի կենտրոն, հաճախ «վրաերթի ենթարկվում» եւ պատռվում: Դեռ լավ է՝ ձմեռը վերջացավ, թե չէ մի փորձանք էլ սառույցն էր. ոտքդ դրիր տոպրակին ու՝ էլ ոտք ու գլխիդ տերը չես: Բայց տաքությունն էլ ցանկալի չէ. հիշյալ կանգառի շուրջը տարածված «բուրավետությունը» պարունակում է բոլոր համաճարակների անունները։ Իսկ երբ ականջ ենք դնում օրվա հերթական լուրերին, միայն լսում ենք, թե «սանմաքրման աշխատանքները կատարվում են բարձր որակով»։ ԼԻԱՆԱ ՄԻՆԱՍՅԱՆԵրեկվա քամին լավագույնս ցույց տվեց, թե ինչպես են իրականացվում քաղաքի փողոցների մաքրման աշխատանքները. վաղ առավոտից օդի մեջ պար բռնած ցելոֆանե տոպրակները խփվում էին մարդկանց դեմքերին, փաթաթվում ոտքերին: Դրանք այնքան շատ էին, որ խուսանավելն անգամ դժվար էր: Իսկ փողոցները պարուրած փոշուց աչքերը փրկելու նպատակով մարդիկ ամպոտ եղանակին ստիպված ակնոց էին կրում: Ձյան մաքրման համար թաղապետարանները կառավարությունից ֆինանսավորում ստացան, ու երեւի այս անգամ էլ փողոցները մաքրելու համար են սպասում: Բայց նույնիսկ գումարը ստանալուց հետո էլ Հանրապետության հրապարակում այժմ ձմեռվանից մնացած ձյան կույտ կա, որը երեկ տոնածառի պես զարդարվել էր գույնզգույն տոպրակներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031