Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Մարտ 28,2006 00:00

Արտաշեսն
ու Սիրանուշը՝ Հայաստանի չեմպիոններ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական
տանն ավարտվեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունները:
Տղամարդկանց մրցաշարում 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ հանրապետության
չեմպիոնի կոչումը վեցերորդ անգամ նվաճեց գրոսմայստեր Արտաշես Մինասյանը: 2-րդ եւ
3-րդ մրցանակակիր դարձան միջազգային վարպետներ Արման Փաշիկյանն ու Տիգրան Քոթանջյանը՝
համապատասխանաբար, 6 եւ 5,5 միավորով: Ընդ որում, երկուսն էլ լրացրին գրոսմայստերի
նորմ: Կանանց պայքարում առաջին անգամ հանրապետության լավագույն շախմատիստուհի
ճանաչվեց էջմիածինցի միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը, որն իր անվան դիմաց
գրանցեց 7 միավոր: Տեղեկացնենք, որ Սիրանուշը միայն վերջին տուրում շրջանցեց ամբողջ
մրցաշարի ընթացքում առաջատարի դերն ստանձնած գրոսմայստեր Նելլի Աղինյանին, որը, ի
վերջո, իր անվան դիմաց գրանցեց 6,5 միավոր: Երրորդ տեղը բաժին հասավ միջազգային վարպետ
Լիլիթ Գալոյանին՝ 6: Արտաշեսն ու Սիրանուշը նաեւ Հայաստանի հավաքականի կազմում
մայիսին Իտալիայում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային մասնակցելու իրավունք
ստացան: Ձիասպորտի մրցաշրջանը բացված է Ձիասպորտը հանրապետությունում
տարեցտարի ընդլայնում է թե մասսայականությունը, թե աշխարհագրությունը: 2005 թվականի
տարեվերջյան ասուլիսներից մեկում ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը լրագրողներին
մի քանի բան խոստացավ. նախ, որ մրցաշրջան 2006-ի բացումը կկատարվի նորակառույց ծածկած
մանեժում, ապա, որ մայրաքաղաքում ամեն շաբաթ առնվազն մեկ մրցում կկազմակերպվի, եւ
երրորդ, որ հիմք կդրվի ոչ պակաս դիտարժան մի այնպիսի մրցաձեւի, ինչպիսին արագավազքն
է: Հիմա Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի տարածքում ընթանում են արագավազքի
հատվածի շինարարության աշխատանքները, իսկ մրցաշրջանի բացումը, իրոք, տեղի ունեցավ
խոստացված մանեժում՝ Հովիկ Հայրապետյանի անվան հուշամրցաշարի գավաթի խաղարկությունով:
Մրցմանը, որին մասնակցեցին ձիասպորտի բոլոր գործող ակումբների նժույգորդները, հաղթող
ճանաչվեց ձիասպորտի կենտրոնի ներկայացուցիչ Արայիկ Գեւորգյանը: Հաջորդ շաբաթ մրցասպարեզը
տրամադրվեց Հովիկ Հայրապետյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնության
մասնակիցներին: Մի քանի փուլից հետո պատվո պատվանդանի առաջին աստիճանին բարձրացավ
ձիասպորտի կենտրոնի սան Նոյ Արզաքանցյանը: ՀՀ գավաթը մեկնարկեց Շաբաթ
եւ կիրակի օրերին անցկացվեցին ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության մեկնարկային
հանդիպումները: 1/8 եզրափակիչում մարտի 25-ին «Գանձասարը» 3:1 հաշվով առավելության
հասավ «Միկա 2»-ի նկատմամբ, իսկ «Փյունիկ 2»-ը մեկ անպատասխան գնդակ անցկացրեց «Բանանց
2»-ի դարպասը: Հաջորդ օրը «Արարատը» 4:0 խոշոր հաշվով հաղթեց «Արարատ 2»-ին, «Շիրակը»
սեփական հարկի տակ զիջեց «Հայ Արիին»՝ 0:1: Պատասխան հանդիպումները կայանալու
են, համապատասխանաբար, ապրիլի 1-ին եւ 2-ին: ԴԻՐՔԵՐԸ ԶԻՋԵԼ Է Մոնակոյում
ընթացող շախմատի միջազգային գերմրցաշարը մոտենում է ավարտին: Աշխարհի 12 ուժեղագույն
գրոսմայստերներին իրենց հարաբերությունները վերջնականապես պարզելու համար մնացել
է անցկացնել երեք տուր: Երեկ նրանց համար հայտարարվել էր վերջին հանգստյան օրը: Հայաստանցի
գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որ հաջող էր մեկնարկել, մրցաշարի միջնամասում, ըստ երեւույթին
հոգնելով պայքարի լարվածությունից, թուլացրեց տեմպը ու զգալիորեն զիջեց դիրքերը:
Կիրակի օրը կայացած ութերորդ տուրից հետո ընդհանուր մրցաշարային աղյուսակում նա ռուսաստանցի
Պյոտր Սվիդլերի հետ 7,0 միավորով բաժանում է 9-10-րդ հորիզոնականները: Ա.
Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել