Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարությունը դատարան չներկայացավ

Մարտ 29,2006 00:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին
ատյանի դատարանում է գտնվում լրագրող Էդուարդ Սախինովի հայցադիմումը՝ ՀՀ մշակույթի
եւ երիտասարդության հարցերի նախարարության դեմ: Սախինովը պահանջում է նախարարությանը
«հարկադրել կատարելու» ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ իր օգտին կնքված պայմանագրով ստանձնած
պարտավորությունը՝ այն է՝ ավարտին հասցնել իր վավերագրական ֆիլմի նկարահանումները:
Սախինովը, որը «Կարինա» հեռուստաընկերության տնօրենն է, տեղեկացրել է դատարանին,
որ Արեւմտյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու 175-ամյակի կապակցությամբ 2004թ.
մարտի 12-ին ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանը դիմել էր ՀՀ մշակույթի նախարարին վերոնշյալ
նախագծի իրականացման համար: Ըստ Սախինովի՝ դեսպանը նաեւ պաշտոնապես տեղեկացրել էր,
որ վերոնշյալ կինոնկարը 02/1762 գրությամբ տեղ է գտել «Հայֆիլմ» կինոստուդիայի 2005
թ. արտադրական ծրագրի մեջ: Նկարահանումները, սակայն, մինչ օրս չեն սկսվել: Թեեւ կազմվել
էր նախահաշիվը՝ 59.989 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմաններզում: Ինչպես
ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, այնպես էլ «Հայֆիլմ» կինոստուդիան
խոչընդոտել են կինոնկարը կյանքի կոչել եւ սակայն մինչ օրս չի հիմնավորվել՝ ինչ հիմքով:
Այն դեպքում, երբ առկա է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան եւ նախարարության միջեւ կնքված պայմանագիրը:
Պայմանագրի ժամկետները անցել են ոչ Սախինովի մեղքով, այլ պատասխանող նախարարության,
որը խոչընդոտել է նաեւ ստեղծագործական ողջ խմբի աշխատանքային գործունեությանը: Մշակույթի
նախարարությունը, որը երեկ դատարան չէր ներկայացել, գրավոր տեղեկացրել էր, որ Սախինովը
պատշաճ հայցվոր չի, հետեւաբար՝ նրա պահանջն էլ պատշաճ համարվել չի կարող: «Հայֆիլմը»
ուղարկել էր առարկություններ, որի մեջ նաեւ 80 թվակիր մի պայմանագիր, որի համաձայն
«Միասնական ճակատագրերով ենք ուժեղ» կինոնկարում այն սցենարն է դրվել, որը Սախինովինն
է: «Եթե պատասխանողը նկատի չի ունեցել, որ 2 ստեղծագործությունների հիմքում ընկած
է միեւնույն սցենարը, ապա ակնհայտ է, որ ներկայացված պայմանագիրը որպես ապացույց
չէր կարող գնահատվել»,- ասում է Սախինովը: Սակայն հավանական է, որ գործ ունենք նաեւ
հեղինակային իրավունքի կոպիտ ոտնահարման փաստի հետ: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել