Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ

Մարտ 30,2006 00:00

«ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆ» «Փոխզիջումը տարածաշրջանում ընկալվում է որպես բացասական երեւույթ. որեւէ մեկն առայժմ չի համարձակվում բարձրաձայնել, որ այն անհրաժեշտ է երկու կողմերին էլ: Ճիշտ հակառակը՝ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում ռազմական բյուջեի վրա: Վերջին տարիների ընթացքում այն հնգապատկվել է եւ ձգտում է հավասարվել Հայաստանի ընդհանուր բյուջեին: Այնպես որ, ադրբեջանցիները ոչ միայն ներքին լսարանին ուղղված ռազմաշունչ հայտարարություններ են անում, այլեւ պատրաստվում են հարկ եղած դեպքում պատերազմական գործողությունների դիմել»,- երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան բաժնի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: Նաեւ հավելել է. «Սա մի հակամարտություն է, որ գլոբալ աղետի վերածվելու մեծ ներուժ ունի»: «Ես կասեի՝ ոչ թե հակամարտությունն է սառել, այլ դրա լուծումը»,- ասում է էթնիկ հակամարտությունների գծով մեկ այլ փորձագետ՝ «Էմնիսթի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Lոուրենս Բրոուզերսը: «Երկու երկրներում իշխող վարչակարգերը մենաշնորհել են բանակցային գործընթացը եւ ծառայեցնում են այն ի շահ սեփական նպատակների, ինչը կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկն է»,- ասում է բրիտանացի փորձագետը: «Քանի դեռ երկու երկրներում իշխանությունները լեգիտիմության խնդիրներ ունեն, դժվար թե հնարավորություն ընձեռեն այլ ուժերի ներգրավվել բանակցային գործընթացում: Քաղաքացիական հասարակությունը հակամարտող կողմերից որեւէ մեկում առայժմ ակտիվ դեր չի խաղում, այնպես որ, խնդրի լուծման համար անհրաժեշտ է առավել ժողովրդավար դարձնել հասարակությունները եւ ընդունելի՝ փոխզիջումների գաղափարը»: «Լավատեսություն է ներշնչում այն հանգամանքը, որ այժմ կողմերը համաձայնության են եկել խնդրի լուծման սկզբունքների շուրջ: Եթե նախկինում վիճարկում էին հակամարտության փուլային ու փաթեթային տարբերակները, ապա այժմ ընդունում են, որ պետք է գործի դնել երկուսը միաժամանակ, այսինքն՝ կարգավիճակի հարցը թողնել վաղվան, իսկ մինչ այդ՝ համաձայնություն կնքել այդ կարգավիճակը որոշելու մեխանիզմների շուրջ»,- գտնում են փորձագետները: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել