Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐ

Նոյեմբեր 10,2007 00:00

\"\"Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը Բաթումում անցկացվեց թենիսի «Բաթումի Գավաթ» պատանեկան ավանդական միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին տանտերերի, Քութայիսի, Թելավիի, Թբիլիսիի, Մոսկվայի, Երեւանի եւ Զապորոժիեի 8-16 տարեկան թենիսիստները: Մեր հավաքականը համալրված էր մայրաքաղաքի «Մասթեր Կլաս», «Արարատ» եւ «Ֆիզիկայի ինստիտուտ» ակումբների ինը սաներով, որոնց մրցավայր ուղեկցել էին ավագ մարզիչ Պետրոս Գարբուզյանը եւ մարզիչ Վահե Ավետիսյանը: Մեր պատանի թենիսիստները հազվադեպ են մեկնում արտագնա մրցումների եւ մրցափորձի պակաս ունեն: Բայց չնայած դրան, նրանք Բաթումում հանդես գալով տարբեր տարիքային խմբերում, ընդհանուր առմամբ նվաճեցին 4 առաջին եւ 2 երկրորդ մրցանակներ: Մրցաշարի հաղթող դարձան Տաթեւիկ Հովհաննիսյանը՝ «Արարատ» ակումբից (8 տարեկաններ), Մուշեղ Մանվելյանը «Մասթեր Կլաս» (10), Միքայել Ավետիսյանը «Ֆիզիկայի ինստիտուտ», որը եզրափակիչում առավելության հասավ «Մասթեր Կլասից» Պատրիկ Երանյանի նկատմամբ՝ երրորդ անգամ դառնալով «Բաթումի Գավաթի» խաղարկության չեմպիոն (12) եւ Սեդրակ Խաչատրյանը (14 եւ 16 տարեկաններ): Պատրիկից բացի, որպես 2-րդ մրցանակակիր, տուն վերադարձավ 10 տարեկանների պայքարին մասնակցած Աննա Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել