Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանը հաղթեց Ռաջաբովին

Հունվար 22,2008 00:00

Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող շախմատի «Corus Chess» անվանումը կրող գերմրցաշարի մասնակիցներն անցան ճանապարհի նաեւ երկրորդ հատվածը:

Ուժեղագույնների՝ «A» խմբի 6-8-րդ տուրերում հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը նախ սեւերով զիջեց աշխարհի նախկին չեմպիոն ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին, այնուհետեւ սպիտակներով գեղեցիկ հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ, որից հետո սեւերով ոչ-ոքի արեց նրա հայրենակից Շախրիյար Մամեդյարովի հետ: Երեկ մրցաշարում երկրորդ հանգստյան օրն էր: Այսօր մեկնարկող իններորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ուներ:

1. Մագնուս Կարլսեն

(Նորվեգիա) 5,5 միավոր

2. Լեւոն Արոնյան

(Հայաստան) 5,0

Վլադիմիր Կրամնիկ

(Ռուսաստան) 5,0

4. Թեյմուր Ռաջաբով

(Ադրբեջան) 4,5

Վիշվանաթան Անանդ

(Հնդկաստան) 4,5

6. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան) 4,0

Մայքլ Ադամս

(Անգլիա) 4,0

Վասիլի Իվանչուկ

(Ուկրաինա) 4,0

Լյուկ վան

Վելլի (Հոլանդիա) 4,0

10. Յուդիթ Պոլգար

(Հունգարիա) 3,5

Վեսելին Տոպալով

(Բուլղարիա) 3,5

Պետեր Լեկո

(Հունգարիա) 3,5

13. Պավել Էլյանով

(Ուկրաինա) 2,5

Բորիս Գելֆանդ

(Իսրայել) 2,5

Այսօր խաղում են. Արոնյան-Էլյանով, Ադամս-Լյուկ վան Վելլի, Իվանչուկ-Մամեդյարով, Պոլգար-Ռաջաբով, Տոպալով-Կրամնիկ, Գելֆանդ-Անանդ, Լեկո-Կարլսեն:

Ափսոս, մեր մյուս գրոսմայստերը՝ Գաբրիել Սարգսյանը, որ հանդես է գալիս «B» խմբում, այդպես էլ չի գտնում իր խաղը: Նա ութ տուրից հետո վաստակել է ընդամենը 2,5 միավոր եւ 14 մասնակիցների մեջ ընթանում է նախավերջին տեղում: Սակայն գերազանց է հանդես գալիս Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը: Նա 5,0 միավորով Էտյեն Բակրոյի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Corus»-ում կազմակերպիչներն այս տարի մի նորամուծություն են կատարել: Նրանք ստեղծել են, այսպես կոչված, «Պատվավորների մրցաշար», որին առաջին անգամ մասնակցում են համաշխարհային շախմատի երախտավոր 4 վետերան շախմատիստներ՝ Վիկտոր Կորչնոյը, Լայոշ Պորտիշը, Յան Թիմանը եւ Լյուբոմիր Լյուբոեւիչը: Նրանք խաղացել են երկու տուր: Կորչնոյը եւ Թիմանը վաստակել են 1,5-ական, իսկ Պորտիշն ու Լյուբոեւիչը՝ 0,5-ական միավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել