Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ՀՅԴ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Փետրվար 02,2008 00:00

\"\"

Երեկ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում կատարվածն ապացույց դարձավ, թե նախագահի որեւէ թեկնածու ապահովագրված չէ իր հանդիպման ժամանակ ծեծկռտուքներից: Այն ընթացքում, երբ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանին մի ծերունի հարց էր տալիս՝ ավտոմեքենա անցավ հավաքվածների միջով՝ պարբերաբար ազդանշաններ տալով: Ի վերջո՝ վարորդը, որը գյուղացիներից մի երկուսի պնդմամբ՝ ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի անդամ էր, դուրս եկավ մեքենայից ու պնդեց, թե հանրահավաքը խանգարում է իր անցնելուն, մինչդեռ ինքը շտապում է հիվանդանոց: Հետեւեցին հայհոյանքներ, որից ամենամեղմը «Ես քո վարժեցնողի… Ես քո սովորեցնողի…»-նն էր: Հանդիպումը խանգարելու համար խմբակային ծեծի ենթարկեցին այդ մարդուն: Ընդ որում, քաշքշեցին ե՛ւ «Երկիր Մեդիա»-ի օպերատորին, որը փորձում էր նկարահանել կատարվածը, ե՛ւ հարձակվեցին «Առավոտի» ու «Ֆոտոլուրի» թղթակիցների վրա, որոնք փորձում էին լուսանկարել: Որքան մեզ է հայտնի՝ այս մի ծեծի կապակցությամբ քրգործ չի հարուցվել:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել