Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԻՑՆ Է»

Օգոստոս 08,2008 00:00

\"\"

ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հակադարձելով Արտյոմ Խաչատրյանի կողմից վերջերս արտահայտած որոշ մտքերին՝ երեկ «Առավոտի» թղթակցի հետ զրույցում պաշտոնապես հայտնեց. «Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախագահն է, եղել եւ մնում է Վազգեն Սարգսյանի գաղափարական զինակիցը: Սպարապետի նման կերպարները իրենց գոյությունը պահպանում են անգամ ֆիզիկական մահից հետո: Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավարն է, իսկ մեր կուսակցությանը անդամակցելուց առաջ առնվազն պետք է կիսել կուսակցության ծրագրի եւ կանոնադրային դրույթները, որոնք հիմնականում հիմնված են Գարեգին Նժդեհի ուսմունքի վրա: Իր, այսպես կոչված, տեսակետներում Սպարապետին անվայելուչ բնորոշումներ տվող անձը քաղաքական մեկնաբանությունների
հարթությունից դուրս է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել