Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿԱԿԻ՞Ց ԵՆ, ԱՐԴՅՈՔ, ՁԵՐ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ

Ապրիլ 29,2009 00:00

Պատասխանեք առաջարկված հարցերին եւ պարզեք, թե ինչպիսի՞ն են ձեր հայացքները։

1. Ի՞նչ եք երազել դառնալ մանուկ հասակում.

ա) օդաչու (1),

բ) ինժեներ (2),

գ) ոսկերիչ (1)։

2. Դուք հնարավորություն ունեք հանգստանալու։ Ո՞ւր կմեկնեիք.

ա) արկածային Ամազոնիա (2),

բ) Կանարյան կղզիներ (0),

գ) կմնամ տանը (1)։

3. Ենթադրենք՝ վաղը կարող եք մեքենա գնել. ի՞նչ կնախընտրեիք.

ա) շքեղ «Մերսեդես» (2),

բ) հայրենական արտադրության որեւէ հարմար մեքենա (1),

գ) ոչ թանկարժեք արտասահմանյան մակնիշի օգտագործված մեքենա (0)։

4. Ամեն օր ստիպված եք երթեւեկել հասարակական տրանսպորտով։ Ճանապարհին դուք.

ա) գի՞րք եք կարդում (2),

բ) թերթում եք օրվա լրագրերը (1),

գ) պարզապես նայում եք պատուհանից դուրս (1)։

5. Հետաքրքրվո՞ւմ եք քաղաքականությամբ։ Ո՞ւմ օգտին կքվեարկեիք.

ա) ամենաուժեղ կուսակցությա՞ն (0),

բ) այն կուսակցության, որը գործնական լուրջ առաջարկներ է անում (2),

գ) ընդդիմության օգտին (2)։

6. Դուք հանդիպել եք ձեր վաղեմի մտերիմ տղամարդուն (կնոջը), ում վաղուց չեք տեսել։ Նրան առաջարկում եք.

ա) սրճարան (0),

բ) հարմարավետ փոքր խորտկարան (2),

գ) ռեստորան (0)։

7. Ցանկություն է առաջացել ձեր մտերիմ տղամարդու (կնոջ) հետ եւս մի քանի ժամ անցկացնել։ Ո՞ւր կգնայիք.

ա) ցուցահանդես (2),

բ) կինոթատրոն (2),

գ) դիսկոտեկ (2)։

8. Ինչպիսի՞ն են ձեր հայացքները կյանքի նկատմամբ.

ա) հաստատուն (2),

բ) հարափոփոխ (0),

գ) ռադիկալ (0)։

9. Ինչի՞ մասին եք մտածում «սեր» բառը լսելիս.

ա) սիրած էակի (2),

բ) ակնթարթային սիրավեպի (0),

գ) ռոմանտիկ միջավայրի (1)։

10. Ռադիոյի ի՞նչ ալիք եք նախընտրում լսել.

ա) հանրային (0),

բ) միջազգային (2),

գ) ռադիո լսել չես սիրում (1)։

11. Առավոտյան հաճա՞խ եք հոգնածություն զգում։ Ի՞նչ եք անում.

ա) տեսագրում եք ձեր քնկոտ կերպարանքը տեսաժապավենի վրա (0),

բ) շաբաթը գոնե մեկ անգամ թեթեւ զբոսանք եք կազմակերպում (1),

գ) ամեն օր նախավարժանք եք կատարում (2)։

12. Ի՞նչ եք նախընտրում պատրաստել ձեր ծննդյան օրը.

ա) արագ պատրաստվող հեշտ ուտեստ (1),

բ) աղցան (0),

գ) հիմնականում պատվիրում եք (2)։

13. Ի՞նչ եք սիրում ըմպել.

ա) սառը հյութ (2),

բ) գինի կամ շամպայն (0),

գ) հանքային ջուր (1)։

Եթե հավաքել եք.

4-12 միավոր.- Ցավոք, դուք շատ պահպանողական եք։ Փորձեք ձեզ փոքր-ինչ վերափոխել, այլապես չեք կարող հարմարվել ժամանակի պահանջներին։

13-23 միավոր.- Դուք ճիշտ ուղու վրա եք. բավական ժամանակակից եք եւ զգում եք ժամանակի շունչը։ Սակայն, ավաղ, ոչ միշտ։

23 եւ ավելի միավոր.- Ապագայի մարդ եք. ինքնուրույն եւ վստահ՝ սեփական ուժերին։ Սակայն ինչպես հայտնի է՝ կատարելությունը սահմաններ չի ճանաչում… Այնպես որ՝ մի փոքր քննադատաբար վերաբերվեք ինքներդ ձեզ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել