Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջները նույնն են

Հունիս 25,2009 00:00 Share

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եղել է Մարտունի քաղաքում ու Ծովասար գյուղում եւ ծանոթացել միջհամայնքային ճանապարհի 7 կմ հատվածի նորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագիրը իրականացվում է Ասիական զարգացման բանկի միջոցներով։ Իսկ ահա ծագումով մարտունեցի, ռուսաստանաբնակ եղբայրների՝ «ԲԱՄՕ» ընկերության միջոցներով Ծովասարում 500 աշակերտական տեղով նոր դպրոց է կառուցվում, հիմնանորոգվում է գյուղի մշակույթի տունը: Ծրագրերի ավարտը՝ այս տարվա սեպտեմբերին։ Գյուղը խմելու ջրի խնդիր ունի, եւ Արմեն Գեւորգյանը խոստացել է զբաղվել այս հարցով, իսկ «ԲԱՄՕ»-ն նորոգում է գյուղի խմելու ջրագիծը: Մարտունեցիք ավանդաբար եւ ընտանիքներով մեկնում են արտագնա աշխատանքի: Ճգնաժամի արդյունքում մեկնողների թիվը նվազել է, սակայն «ԲԱՄՕ»-ի ծրագրերը մոտ 250 հոգու աշխատելու հնարավորություն են տվել:

Վերջում Արմեն Գեւորգյանը մարտունե ցիներից պահանջել է այն, ինչ պահանջում է գրեթե բոլոր համայնքներից՝ ապահովել սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930