Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐԱՆՔ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

Օգոստոս 04,2009 00:00

Վրաստանի արտգործնախարարությունը մեղադրել է ռուսաստանյան զինվորականներին «նոր տարածքներ զավթելու» մտադրություն ունենալու մեջ:

«Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության ունեցած տեղեկությունների, 2009 թվականի օգոստոսի 2-ին ռուսաստանյան զինվորականները ներխուժել են Գորիի շրջանի Կվեշի գյուղ եւ, նպատակ ունենալով տեղափոխել այսպես կոչված սահմանը, գյուղի տարածքում հենասյուներ են տեղադրել, ինչը հանդիսանում է ռուսաստանյան զավթիչների կողմից Վրաստանի տարածքի խորք ներթափանցելու փորձ»,- ասվում է Վրաստանի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ: Վրաստանի արտաքին գերատեսչությունը «դատապարտում է ռուսաստանյան զինվորականների գործողությունները Կվեշի գյուղում եւ Ռուսաստանին պատասխանատու է համարում հերթական սադրանքի փորձ կատարելու մեջ», հայտնում է Interfax-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31