Լրահոս
AKNEYE-ը՝ Harmony VII-ին
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐՆ ԱՇԽԱՏՈՒՄԷ

Սեպտեմբեր 17,2009 00:00

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանի հարաբերությունները կուսակցական ղեկավարների հետ՝ վատացել են: Ըստ այդ լուրերի, նախարարը հրաժարական է ներկայացրել ու այլեւս աշխատանքի չի ներկայանում՝ սպասելով կուսակցության վերջնական որոշմանը: Սակայն երեկ նախարարությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ Գեւորգ Պետրոսյանն առավոտյան աշխատանքի եղել է. «Մենք չենք կարող ասել՝ նա հրաժարական տվե՞լ է, թե՞ ոչ, բայց որ աշխատանքի գալիս է՝ հաստատ է»: Նախարարի հրաժարական տալու մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանն էլ հավաստիացրեց, որ «նման բան չկա: Գեւորգ Պետրոսյանը նախարար է եւ հրաժարական տալու համար պետք է դիմի ոչ թե կուսակցությանը, այլ՝ վարչապետին, իսկ այդ դեպքում պաշտոնապես կհրապարակվեր նրա հրաժարական տալու դիմումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930