Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԴԵԱԼ, ՈՐԻՆ ՁԳՏՈՒՄ Է

Դեկտեմբեր 04,2009 00:00 Share

«Ես իմ ամբողջ խնդիրը ոչ թե իշխանությունն եմ համարել, քաղաքական դիրքերի հասնելը, այլ մի այնպիսի բանական  հասարակություն ստեղծելը, որը երբեք չի տրվի էմոցիոնալ պոպուլիստական քայլերի եւ երբեք ճակատագրական քայլեր թույլ չի տա:  Սխալներ կլինեն, բանական մարդն էլ է  բազմաթիվ սխալներ գործում, ամենամեծ գիտնականներն էլ են սխալներ  գործել, բայց պետք է ազգն ունենա մի այնպիսի զսպիչ, մի այնպիսի երաշխիք, որ վստահ լինես, որ այդ ազգը երբեք փորձանքի չի գա: Երբեք մի գիժ չի կարող  առաջնորդել այդ ազգին, երբեք մի արկածախնդիր չի կարող այդ ազգին իր հետեւից փոսը գլորել: Սա է  այդ իդեալը, որին ես ձգտում եմ»,-  ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 1-ին՝ ՀՀ վարչության  վաղամեռիկ փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի գրքի շնորհանդեսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել