Լրահոս
Օրվա լրահոսը

Աբխազիայի անկախությունը ճանաչել է Նաուրուի Հանրապետությունը

Դեկտեմբեր 16,2009 00:00 Share

\"\"Դեկտեմբերի 15-ին աշխարհի ամենափոքրիկ անկախ հանրապետության՝ Նաուրուի Հանրապետության եւ Աբխազիայի միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ: Նաուրուում նման որոշում են կայացրել Ռուսաստանի Դաշնության հետ ֆինանսական օգնություն ստանալու խնդրով բանակցությունների արդյունքում:
Նաուրուն փոքրիկ կղզի-պետություն է Խաղաղ օվկիանոսում՝ 14 հազար բնակչությամբ:
Նաուրուի իշխանությունները դեռ աշնան սկզբին էին պատրաստ ճանաչել Աբխազիայի անկախությունը: Պայմանը մեկն էր՝ «Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը Նաուրուի դոնորների միջազգային կոնֆերանսին»:
Բացի ՌԴ-ից, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչել են նաեւ Նիկարագուան եւ Վենեսուելան: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարեց Աբխազիայի անկախությունը ճանաչելու՝ իր երկրի պատրաստակամության մասին սեպտեմբերին, երբ մեկնել էր Մոսկվա՝ բանակցելու Ռուսաստանի իշխանությունների հետ՝ վարկերի եւ զենքի մատակարարման մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031