Լրահոս
Օրվա լրահոսը

21 ՕՐ՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Դեկտեմբեր 22,2009 00:00 Share

ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի տեղեկացմամբ, քրեակատարողական ծառայությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Քրեակատարողական վարչության, Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 18-ին, ժամը 17.45-ի սահմաններում Երեւանի Ամիրյան-Զաքյան փողոցների հատման խաչմերուկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստ կատարած Մհեր Ենոքյանը: «Առավոտի» տեղեկություններով, Մհերը փորձել է ինքնասպան լինել, վնասել է կոկորդը: Մինչ «Նուբարաշեն» տեղափոխելը նրան տարել են բժշկական կենտրոն:
Փախուստի դիմած մյուս դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ժամը 23:00-ի սահմաններում՝ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղից:
Պարզվում են Մ. Ենոքյանի եւ Ս. Քոչարյանի փախուստ կատարելու հանգամանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031