Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՐԻ ՄԵՋ ԷՐ

Մարտ 02,2010 00:00

\"\"

Հայ ազգային կոնգրեսի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքից դեռ մեկ-երկու օր առաջ իշխանությունները հոգ էին տարել դրա պոտենցիալ մասնակիցներին «սպառնալ-մշակելով», որպեսզի հանրահավաքի չգնան: Այդ մասին երեկվա հանրահավաքում փաստեց Կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը:  Մարզերից դեպի Երեւան տանող ավտոճանապարհներն էլ երեկ առավոտյան ժամը 8:00-ից են փակ եղել՝ արձանագրել է  նաեւ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը»:  Խոսքը տվյալ դեպքում մասնավորապես Լոռիից դեպի Երեւան ուղեւորատար միկրոավտոբուսները ոստիկանության ստորաբաժանումների՝ քրեական, պահակային եւ ճանապարհային,  կողմից մշտական պահակային կետերում առանց որեւէ հիմնավորման կանգնեցնելու մասին է, թեեւ նույնը տեղի է ունեցել մյուս բոլոր մարզերից դեպի Երեւան տանող ճանապարհներին: Իսկ «Առավոտի» ֆոտոխցիկն այդ ապօրինությունները ֆիքսել է հենց տեղում՝ Աշտարակ-Երեւան ճանապարհին՝  Միջազգային կարմիր խաչի շենքի մոտ, Լոռիից եւ Շիրակից դեպի Երեւան տանող ճանապարհին, Արմավիր, Էջմիածին քաղաքներ տանող ճանապարհին: Իսկ Արտաշատում ոստիկաններն ուղղակի մտել էին ավտոկայան եւ տաքսիներին եւ գազելներին արգելում էին երթուղի դուրս գալ: Մարդիկ շվարած մնացել էին փողոցներում կանգնած:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031