Լրահոս
Օրվա լրահոսը

Գնահատում

Մարտ 02,2010 00:00

Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղը, որի անդամ են համաշխարհային հեղինակություն վայելող գիտնականներ, պետական, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ, պարբերաբար իր շարքերը համալրում է նոր անուններով, անհատներ, ովքեր ամենօրյա աշխատանքով բազմապատկում են իրենց երկրների միջազգային հեղինակությունը:
Ակադեմիայի նախագահության որոշմամբ, օրերս ակադեմիայի իսկական անդամի կոչում շնորհվեց ՀՀ վաստակավոր մարզիչ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի անձնական մարզիչ եւ սիրողական բռնցքամարտում միջազգային կարգի սպորտի վարպետների մի ամբողջ սերունդ աճեցրած Վազգեն Բադալյանին:
Դիպլոմը շնորհելիս ակադեմիայի նախագահ Ռաֆայել Մելիք-Օհանջանյանը նշեց, որ իրենք ընտրությունը կատարելիս հավասարապես նկատի են ունեցել Վազգեն Բադալյանի՝ որպես նաեւ մանկավարժի, արվեստի (Վազգեն Բադալյանը նաեւ Նկարիչների միության պատվավոր անդամ է) եւ ընդհանրապես հայրենական սպորտի զարգացման բնագավառներում ունեցած ծառայությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել