Լրահոս
Օրվա լրահոսը

Բջջայինն ու դպրոցականը

Մարտ 25,2010 00:00

Քանաքեռ-Զեյթունի N 44 դպրոցի սաները օրերս հնարավորություն ստացան ընդլայնելու իրենց գիտելիքները բջջային կապի մասին եւ առավել մանրակրկիտ ծանոթանալու այդ ոլորտի առանձնահատկություններին:
Ի՞նչ է բջջային կապը: Ինչպե՞ս է իրականացվում բաժանորդների միջեւ հեռախոսազանգը: Ի՞նչ ծառայություններից կարելի է օգտվել բջջային հեռախոսով եւ որքանո՞վ է կարեւոր դրանց տեղեկացված լինելը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դպրոցականների այս եւ բազմաթիվ այլ հարցերին պատասխանեց ընկերության գլխամասային գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում: Հայաստանի առաջատար բջջային օպերատորը պարզապես ընկերություն չէ. այն բիզնես է, որն ունի առաքելություն եւ որը ձգտում է առավել մոտ կանգնել յուրաքանչյուր բաժանորդի: «Անտեղյակությունը լուրջ խոչընդոտ է մարդկության համար: Լիարժեք օգտվեք գիտելիքներով զինվելու ձեզ ընձեռված հնարավորությունից: Եթե կա տեղեկացված լինելու ցանկություն՝ կառավարելի են դառնում ժամանակի մարտահրավերները: Գործունեության սկզբից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն առաջնորդվում է շարունակական կրթություն ապահովելու սկզբունքով: Դա կառավարման քաղաքակիրթ մոտեցում է եւ ապահովում է արդյունավետ աշխատանք: Նորարարություններով հանդես գալու պատրաստակամությունը նաեւ դրա արդյունքն է»,- աշակերտների ուշադրությունը հրավիրեց Ռալֆ Յիրիկյանը: Դասախոսությանը հաջորդած քննարկումից հետո աշակերտները շրջայց կատարեցին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում՝ ծանոթանալով եւ առավել հստակ պատկերացում կազմելով արդյունավետ ու բաց կառավարման մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել