Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին գայլերի հարձակում

Մարտ 27,2010 00:00

\"\"Մարտի 25-ին Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչ Կ. Ամալյանից տեղեկություն  է ստացվել, որ մարտի 23-ին, ժամը 18.30-ին կորել է իրեն պատկանող 35 գլուխ ոչխարը: Կորած ոչխարները հայտնաբերվել են մարտի 24-ի առավոտյան: Կենդանիներից 20-ը եղել են գայլերի կողմից հոշոտված, 8-ը՝ վնասված վիճակում:
Հիշեցնենք, որ Սյունիքում գայլերի հարձակումները, ցավոք, սովորական են: Այս մասին «Առավոտը» մշտապես ահազանգել է: Անցած տարի գայլերի հարձակումներից հատկապես բողոքում եւ ահազանգում էին Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի չորս բնակավայր ընդգրկող՝ Նոր Աստղաբերդ համայնքի բնակիչները («Առավոտ», 21.02.2009՝ «Լափում են ու լափում», 28.05.2009՝ «Գայլե՞րն են գյուղի տերերը»):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031