Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԵՆ

Մայիս 07,2010 00:00

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայրենական պատերազմի վետերանները կստանան նախկին խնայբանկերում ներդրած ավանդների փոխհատուցումը: Երեկ նման որոշում է կայացրել կառավարությունը: Ըստ այդմ, կփոխհատուցվեն նախկին խնայբանկերում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրած Հայրենական պատերազմի վետերանների ավանդները: Այս առիթով աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին ասաց, որ նախնական հաշվարկներով փոխհատուցումը կազմելու է 900 միլիոն դրամ. «Առաջին 1000 ռուբլու համար նախատեսվում է 84 հազար դրամ, հետո կարվեն համապատասխան հաշվարկներ եւ կառավարության որոշմամբ կհաշվարկվեն փոխհատուցման գումարները»: Փոխնախարարի խոսքերով, փոխհատուցման ժամկետային սահմանափակումներ չեն նշել, քանի որ. «Կարող են լինել տարբեր պատճառներով խնդիրներ՝ վետերանը տեղում չէ կամ գրքույկը չի գտնում եւ այլն, բայց հնարավորինս օպերատիվ պետք է կատարենք փոխհատուցումը»:

Պարոն Ասատրյանը հիշեցրեց, որ Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ կառավարությունը վետերանների համար այլ արտոնություններ էլ է սահմանել, օրինակ՝ քաղաքային տրանսպորտով անվճար երթեւեկության իրավունքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել