Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԵԼՓՅԱՆ ԽԱՂԵՐԸ»՝ 65-ԱՄՅԱԿԻՆ

Մայիս 07,2010 00:00

Հայաստանում հունիսի 26-ից հուլիսի 2-ը կանցկացվեն ԱՊՀ երկրների 6-րդ երիտասարդական «Դելփյան խաղերը»՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին: Հայաստանյան «Դելփյան խաղերի» կազմկոմիտեի նախագահ է ընտրվել ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Ինչպես «Արմինֆոյին» հայտնել են ՀՀ մշակույթի նախարարությունից, «Դելփյան խաղերի» պատմությունը սկիզբ է առնում մ.թ.ա. 582-ին եւ կապված է վիշապ Պիթոնի նկատմամբ Ապոլոն Պյութացու տարած հաղթանակի հետ: Խաղերը հիմնականում անցկացվել են Ապոլոնի գլխավոր սրբավայր համարվող Դելփյան տաճարի մոտ, այդ իսկ պատճաառով ստացել են «Դելփյան խաղեր» անվանումը: «Դելփյան խաղերի» նոր դարաշրջանը սկսվել է 2000թ.-ին, երբ 27 երկրների, այդ թվում՝ Բելառուսի, Վիետնամի, Հունաստանի մասնակցությամբ կայացան առաջին համաշխարհային «Դելփյան խաղերը»:

2008թ.-ին Բելառուսում կայացած ԱՊՀ երկրների 5-րդ երիտասարդական «Դելփյան խաղերին» մասնակցած Հայաստանի պատվիրակության 13 մասնակիցներից 2-ը նվաճել են ոսկե, 4-ը՝ բրոնզե մեդալներ, իսկ 7-ը արժանացել են դիպլոմների՝ թիմային հաշվարկով գրավելով 3-րդ տեղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել