Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրակոսյանի «Սասունը»

Մայիս 07,2010 00:00

Լույս է տեսել Գեղամ Կիրակոսյանի «Սասուն» գիրքը: Պատմաբանի կոչումը ճշմարտությունն ի հայտ բերելն է, որքան էլ դաժան լինի այն ժողովուրդների ճակատագրում: Գեղամ Կիրակոսյան պատմաբանի առկայության պարագայում առավելեւս բացահայտվում են մեր բազմադարյա ժողովրդի մի կարեւոր հատվածի ճակատագիրն ամփոփող այն էջերը, որոնք մինչ այսօր մնացել են կնճռոտ ու չմեկնաբանված: Խոսքը վերաբերում է Սասունի պատմությանը, որը տարաբախտաբար ամբողջովին ներկայացնել չհասցրեց տաղանդավոր գիտնականն ու հայրենանվեր երախտավորը: Նրա անժամանակ մահով ընդհատվեց մեծարժեք մի ուսումնասիրություն՝ այս բառի քրեստոմատիական իմաստով: «Սասուն» աշխատությունը, սակայն, սպառիչ կերպով վկայում է հեղինակի անհատականության մասին: Գ. Կիրակոսյանը հեղինակել է նաեւ «Հայաստանը Լենկ-Թեմուրի եւ թուրքմեն ցեղերի արշավանքների շրջանում» մենագրությունը, «Հողի եւ արյան կանչով», «Էրգիրն է կանչում» հուշագրությունները, շուրջ 40 գիտական հոդված: Ինչ վերաբերում է «Սասունին», այնտեղ նշվում է, թե Ք.ա. 3-4-րդ հազարամյակների սեպագիր արձանագրությունների հաղորդումները փաստում են, որ Հայկական լեռնաշխարհում կազմավորված իշխանությունները կամ թագավորությունները ինչպիսի կարեւոր դեր են ունեցել ժամանակաշրջանի քաղաքական գործընթացներում: Սեպագիր արձանագրություններում հիշատակվում է նաեւ Սասունի եւ նրա հարակից տարածքներում կազմավորված իշխանապետությունների մասին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել