Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա ընդունե՞լ է, թե՞ ոչ

Մայիս 07,2010 00:00 Share

Ըստ a1plus.am-ի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հակված է ստորագրել Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արամ Ղարաբեկյանի հրաժարականի դիմումը, ինչի առիթով նա մայիսի 5-ին հանդիպել է այս հարցով շահագրգիռ մարդկանց, այդ թվում՝ Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հետ:

Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը լուրի առնչությամբ պարզաբանեց, որ նախարարն այս օրերին Գյումրիում է, հետեւաբար հատուկ հանդիպում Ղարաբեկյանի «թեմայով» չէր կարող լինել: Մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Մարգարիտա Գրիգորյանից եւս հետաքրքրվեցինք՝ նախարարն իսկապե՞ս ընդունել է Կամերային նվագախմբի ղեկավարի հրաժարականը: Նա էլ նշեց, որ այս պահին ոչինչ ասել չի կարող, քանի որ Հ. Պողոսյանի բջջայինն արդեն քանի ժամ է՝ «անհասանելի» է եւ հնարավոր չէ կապվել նրա հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31