Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են անում հարեմում

Մայիս 07,2010 00:00

Ո՞ր տղամարդը կարող է հրաժարվել այնպիսի աշխատանքից, որ կապված է գեղեցիկ եւ գայթակղիչ կանանց հետ: Ոչինչ չես անում, միայն տարատեսակ մերկ գեղեցկուհիների շրջապատում ման ես գալիս… Եվ այդ աշխատանքի համար էլ դեռ վճարում են: Բայց մի փորձեք նախանձել: Մենք խոսում ենք ներքինու մասնագիտության մասին:

Ներքինի-ստրուկները դեռեւս հին հույների ժամանակ մեծ տարածում են ունեցել, բայց հայտնի է, որ նման «մասնագետներ» ավելի հին ժամանակաշրջաններում էլ են պատրաստել: Հին Հնդկաստանում եւ Պարսկաստանում ընտրված տղաներին ամորձատում էին, դաստիարակում, կրթում, իսկ հետագայում գերագույն իշխանությամբ էին օժտում: Համարվում էր, որ «նման» տղամարդիկ մյուսներից ավելի լավ կարող են քաղաքը, երկիրը, ժողովուրդը կառավարել: Քանի որ այլեւս ոչինչ նրանց չի շեղի:

Ամորձատված տղամարդկանց պահանջարկը հատկապես մեծացավ մոտ հազար տարի առաջ: Քանի որ տղամարդիկ անընդհատ արշավանքների մեջ էին, տան բոլոր հոգսերը ընկնում էր կանանց ուսերին: Ստիպված էին տղամարդկանց վարձել, բայց առողջներին վարձելը վտանգավոր էր: Դա նման կլիներ նրան, որ այծին բանջարանոց հրավիրես: Մտածելով այս պրոբլեմի մասին, կառավարիչների մոտ գաղափար ծագեց, որ տղամարդուց այնպիսի մի բան «սարքեն», որ ոչ միայն կնոջ մասին չմտածի, այլ բանջարանոցում էլ երկու հոգու տեղ աշխատի: Սկզբնական փորձերը ոչխարների, ցուլերի, ձիերի վրա էր արվում: Էքսպերիմենտը հարեմների տերերին ուրախացրեց: Ամորձատված ձին դառնում էր հզոր ու աշխատասեր եւ էգերին բացարձակ ուշադրություն չէր դարձնում: Հետո որոշեցին դա ստրուկների վրա փորձել, արդյունքը նույնն էր: Տղան ժամանակի ընթացքում ուժեղ տղամարդ էր դառնում, պիտանի տնտեսության մեջ եւ անպետք՝ անկողնում: Հենց այդ էլ նրանք ուզում էին՝ եւ ոչխարներն էին կենդանի մնում, եւ գայլերը՝ կուշտ:

Նման ձեւով էր ներքինիների պահանջարկի հարցը լուծվում: Իմիջիայլոց, տղամարդիկ գեղեցիկ հարճերից 2-3 անգամ ավելի թանկ արժեին: Մենք գիտենք, որ սուլթաններն իրենց ճորտերի եւ կանանց թիվը համալրում էին ռազմական ավարների, ենթակաների եւ դեսպանների կողմից տված նվերների շնորհիվ, նաեւ՝ որպես իր, նրանց շուկաներից էին գնում: Ներքինիների գործն ավելի բարդ էր: Նրանց պատվիրում էին: Լավ ներքինի էր ստացվում այն տղաներից, որոնք դեռեւս սիրո պտուղը չէին համտեսել: Դա նշանակում էր, որ ներքինուն ուղղակի աճեցնում էին: Սկզբում տղային պետք էր գերել կամ գողանալ, հետո ամորձատել, իսկ հետո հարեմում աշխատանքի նրբություններին սովորեցնել: Դրա համար ներքինու գինը բարձր էր:

Տղաներին ամորձատելու պրոցեսը կատարվում էր հետեւյալ կերպ: «Ընտրյալին» պառկեցնում էին ավազին եւ կապում: Հետո նուրբ թելով կապում էին նրա սեռական օրգանները եւ սուր ածելիով արմատից կտրում: Վերքը այրելով էին մշակում՝ տաքացրած մետաղով, հալեցված խեժով կամ եռացրած ձեթով:

Եզակի մարդիկ էին դիմանում: Իսկ հետո սկսվում էր կյանք՝ գեղեցիկ կանանց շրջապատում, որոնց նույնիսկ մատով չէր կարելի կպչել: Ցանկացած կոնտակտ մահով էր պատժվում: Բազմաթիվ ներքինիների լեզուները կտրում էին՝ ինչքան քիչ գիտես, այնքան երկար կապրես…

venera18plus.com-ը նշում է՝ այժմ 21-րդ դարն է, եւ հարեմները հիմնականում արգելված են: Բազմակնությունը որոշ մուսուլմանական երկրներում է պահպանվել, որտեղ իշխանությունները պաշտպանելով կնոջ, մոր եւ երեխաների իրավունքները, օրինականություն են ուզում պաշտպանել նույնիսկ հարեմում: Որոշ բան նրանց մոտ ստացվում է, բայց ներքինիները դեռ չեն վերացել: Որքան էլ տարօրինակ է, այժմ էլ հանդիպում են մարդիկ, որոնք պատրաստ են կնոջից լիովին հրաժարվել եւ կամավոր ենթարկվել այդ դաժան արարողությանը: Եվրոպայում եւ ԱՄՆ-ում տասնյակ ընկերություններ կան, որոնք նման մարդկանց են միավորում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել