Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՆՈՒՆ

Մայիս 13,2010 00:00

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ մայիսի 11-ին Արտաշատի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ նախորդ օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Հովտաշատ գյուղի տարածքում Հրազդան գետն է ընկել նույն գյուղի բնակիչ՝ 15-ամյա Ալիկ Գալոյանը:
Մինչ ժամը 02.00-ը իրականացված որոնողական աշխատանքները դադարեցվել են եւ վերսկսվել առավոտյան: Ժամը 10.40-ից մինչեւ ժամը 18.45-ը փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբի, Արտաշատի եւ Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատների փրկարարների, ինչպես նաեւ Արտաշատի ոստիկանության բաժնի աշխատակիցների եւ տեղի բնակչության հետ համատեղ Հրազդան գետի Հովտաշեն-Արաքսավան գյուղերի հատվածում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել