Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս 25,2010 00:00

\"\"Կյանքից հեռացել է ծանրամարտի հավաքականի ավագ մարզիչ Աշոտ Մխիթարյանը:
Մայիսի 23-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում, Վալենսիայից վերադարձող Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին դիմավորելիս, սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ եւ մարզիչ, գյումրեցի 51-ամյա Աշոտ Մխիթարյանը:
Աշոտ Մխիթարյանը 2006 թվականից գլխավորում էր ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականը, որը Պեկինի օլիմպիական խաղերից հայրենիք վերադարձավ երեք բրոնզե մեդալ նվաճած: Նրա  ղեկավարությամբ հայ ծանրորդները տասնյակ հաղթանակներ են տոնել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում   եւ միջազգային բարձրագույն կարգի այլ մրցաշարերում:
«Առավոտը» ցավակցում է հանգուցյալի ընտանիքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել