Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ

Մայիս 25,2010 00:00

Կնոջ գեղեցկությունը պայմանավորված չէ ադամանդների փայլի եւ թանկարժեք օծանելիքի բուրմունքով, այլ անորսալի հմայքով, որը նա կարողանում է արտահայտել: Սակայն, պատահում է, որ կինը չի կարողանում արտահայտել իր հմայքը ու շատ հաճախ ինքն իրեն թերագնահատում է: Առաջարկվող թեստը կօգնի պարզել, թե ինչպես եք վերաբերվում ինքներդ ձեզ:
1. Ծանոթության ժամանակ ինչ-որ մեկը գնահատելով ձեր տարիքը, ձեզ լրացուցիչ 5 տարի է ավելացնում: Դուք ի՞նչ կզգաք.
ա. կնեղանաք-3,
բ. կմտածեք՝ նա երեւի կանանցից ընդհանրապես չի հասկանում-2,
գ. դա կատակելու լավ առիթ է-1:
2. Խանութում այս կամ այն զարդարանքը, օծանելիքը ընտրելիս ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում.
ա. գնով. որքան թանկ՝ այնքան լավ-3,
բ. միայն ճաշակով-2,
գ. ընկերուհու խորհրդով-1:
3. Անկոչ հյուր է ձեր տուն եկել եւ այն էլ ոչ հարմար ժամանակ: Դուք ինչպե՞ս կվարվեք.
ա. այնպես կանեք, որ հյուրը չզգա, որ անհարմար պահի է եկել-2,
բ. կբացականչեք. «Ախ որքան ուրախ եմ»-1,
գ. չեք թաքցնի, որ դժգոհ եք նրա այցելությունից-3:
4. Երբ դուք պատրաստվում եք հյուր կամ թատրոն գնալ, ի՞նչն է ձեզ համար կարեւոր.
ա. լավ տպավորություն թողնելը-3,
բ. շատ աչքի չընկնելը-1,
գ. ինքներդ ձեզ դուր գալը-2:
5. Ամենայն հավանականությամբ, դուք ձեզ կհամեմատեիք.
ա. քարի, ամուր ինչ-որ բանի եւ հավերժականի հետ-2,
բ. ուռենու հետ. այն թեքվում է, սակայն չի կոտրվում-1,
գ. քամու՝ մի ուժի հետ, որի հետ չի կարելի հաշվի չնստել-3:
6. Այսօր դուք ձեզ անխնամ եք զգում եւ հանկարծ ձեզ ասում են, որ հիանալի տեսք ունեք: Դուք շնորհակալություն եք հայտնում եւ մտածում.
ա. հետաքրքիր է, թե նրան ինձնից ի՞նչ է պետք-1,
բ. գուցե իսկապե՞ս ես այսօր այդքան էլ վատը չեմ -3,
գ. պարզապես հաճոյախոսություն էր, անմեղ քծնանք է-2:
7. Ընկերուհու հետ տարաձայնություններ ունեք: Դուք ձեզ զգում եք.
ա. անհարմար վիճակում, փորձում եք շեղել խոսակցությունը-1,
բ. ընդհանրապես միեւնույն է՝ նույնիսկ լավագույն ընկերուհու հետ կարող եք տարաձայնություններ ունենալ-2,
բ. պնդում եք, որպեսզի փոխի իր տեսակետը-3:
8. Կա՞ արդյոք ձեր զգեստապահարանում մի իր, որ ինքներդ եք կարել.
ա. միայն մեկը-3,
բ. այո, սակայն չեք կրում, որովհետեւ անհաջող է ստացվել-1,
գ. ոչ-2:
9. Ինչպե՞ս եք գնահատում ձեր արտաքինը.
ա. իմ արտաքինին շատերն են նախանձում -3,
բ. իհարկե, ես ֆոտոմոդել չեմ, սակայն վատն էլ չեմ-2,
գ. ցավոք, պարծենալու բան չունեմ-1:
10. Ինչպե՞ս եք ձեզ զգում այն կանանց շրջապատում, որոնք, ըստ ձեզ, կյանքում ավելի մեծ հաջողությունների են հասել.
ա. նախանձի զգացողությունից չեք կարողանում ազատվել-1,
բ. հանգիստ, չէ որ դուք էլ ունեք ձեր առավելությունները-3,
գ. ձգտում եք վերցնել նրա ուսուցողական փորձը-2:

Ամփոփենք տվյալները. Եթե հավաքել եք 12 միավորից քիչ, ապա չափից դուրս հավակնություններ չունեք: Կարողանում եք հաշվի նստել այլ մարդկանց հետ, լսել նրանց կարծիքները, երբեմն նույնիսկ ի վնաս սեփական ցանկությունների ու նախապատվությունների: Բավական հեշտությամբ ուրիշի ազդեցության տակ եք ընկնում: Սովորեք ավելի բարձր գնահատել ձեր արժանիքները:
12-20 միավոր: Դուք ամուր կանգնած եք ձեր ոտքերին եւ գիտեք ձեր արժեքը: Ձեր հեղինակության մասին շատ եք մտածում եւ ձգտում եք շրջապատի վրա լավ տպավորություն թողնել, ինչը ձեզ մոտ ստացվում է հատկապես այն ժամանակ, երբ ավելի բնական եք ձեզ պահում:
20 միավորից բարձր: Դուք լի եք վստահությամբ, գիտեք ձեր ուժեղ կողմերը: Վշտանում եք, երբ մարդիկ ձեզ թերագնահատում են: Իսկ գուցե նրանց քննադատությունը երբեմն արդարացվա՞ծ է լինում: Մի մոռացեք, որ իրեն գերագնահատող մարդը կարող է միայնակ մնալ: Սովորեք լինել ավելի ճկուն եւ մի կորցրեք ձեր անհատականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել