Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանք «Առավոտին»

Մայիս 27,2010 00:00

Մայիսի 21-ին «Արդեն երեք ամիս առանց ճանապարհի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ երրորդ ամիսն է, ինչ սողանքները քանդել են Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքի ավտոճանապարհի մոտ 400 մետրանոց մի հատված, առավել վտանգավոր, գրեթե անանցանելի է մոտ 100 մետրանոց հատվածը: Տեղեկացրել ենք նաեւ, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հանձնարարությամբ, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը կատարել է ուսումնասիրություն, համաձայն որի՝ անիմաստ է սողանքների հետեւանքով քանդված այդ ճանապարհի վրա ներդրում կատարելը: Առավել հարմար է Գետիկ գետի վրա կառուցել մոտ 30 մետր թռիչքով կամուրջ եւ մոտ 1,5 կիլոմետր շրջանցիկ ճանապարհ: Սակայն դեռ ոչինչ չի արվել:
Արձագանքելով այս հրապարակմանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ «Գեղարքունիքի մարզի Կալավան եւ Բարեպատ համայնքների ավտոճանապարհի գործարկման հնարավորության վերաբերյալ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից կատարվել են ուսումնասիրություններ, որոնց համաձայն՝ գործող ճանապարհի վերակառուցման փոխարեն նպատակահարմար է համարվել կառուցել շրջանցիկ ճանապարհ: ՀՀ կառավարությունը միջոցներ է հատկացրել նոր ճանապարհի նախագծանախահաշվային աշխատանքների համար: Նախագծի առկայության դեպքում կքննարկվի շինարարական աշխատանքների իրականացման հարցը»:
Մեր տեղեկություններով, նոր ճանապարհի նախագծանախահաշվային աշխատանքների համար հատկացվել է ավելի քան 300 միլիոն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել