Լրահոս
Օրվա լրահոսը

Բոգոսյանը տեղափոխվում է Պորտուգալիա՞

Մայիս 27,2010 00:00

Որ ֆուտբոլի Ուրուգվայի առաջնության լավագույն հարձակվողներից մեկը՝ հայազգի Խոակին Բոգոսյանը եկող մրցաշրջանից հանդես է գալու Եվրոպայում, այլեւս կասկած չի հարուցում: Բարձրահասակ (193սմ) այս ֆուտբոլիստով հետաքրքրվում են Հին աշխարհամասի միանգամից մի քանի ակումբներ, հատկապես՝ Իտալիայից: Իսկ «sportinfo»-ն, վկայակոչելով պորտուգալական «Record» հանդեսը, տեղեկացնում է, որ նրանց ավելացել է նաեւ Լիսաբոնի «Սպորտինգը»: Բոգոսյանի տրանսֆերային արժեքը 3 մլն եվրո է, իսկ ֆուտբոլիստի գործերով զբաղվում է «Paco Yօung» գործակալությունը, որը գնել է ֆուտբոլիստի տրանսֆերի իրավունքը:
Ինքը՝ Խոակին Բոգոսյանը, լրատվամիջոցներին ասել է հետեւյալը. «Ես «Սպորտինգը» ճանաչում եմ հեռուստացույցի միջոցով՝ մի քանի խաղ դիտելով: Եվրոպա տեղափոխվելս դրական կանդրադառնա իմ մարզական կարիերայի վրա: Հաջորդ շաբաթ հանդիպելու եմ գործակալիս հետ եւ այդ ժամանակ էլ կկողմնորոշվեմ անելիքներիս հարցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել