Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը չի՞ առաջադրվի

Մայիս 28,2010 00:00

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը մամուլի ասուլիսում ասել է, թե Ռոբերտ Քոչարյանը նախագահական ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը, քանի որ այլ երկրներում պրակտիկա չկա, երբ երկու անգամ ընտրված նախագահը կրկին առաջադրում է իր թեկնածությունը: Պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետ դառնալու հավանականության մասին հարցին, Ռազմիկ Զոհրաբյանն ասաց. «Այսօր մենք վարչապետի կարիք չունենք, քանի որ կա Տիգրան Սարգսյան: Բայց դա չի նշանակում, որ Քոչարյանի դեմ բան եմ ասում»,- անմիջապես էլ նման բացատրություն տվեց պատգամավորը: Ըստ պատգամավորի, սխալ կլինի չօգտագործել նաեւ Ռոբերտ Քոչարյանի հնարավորությունները. «Կարծում եմ, ինքը դեռ լիովին չի օգտագործել (նկատի ունի հնարավորությունները- Մ. Ե.), կարծում եմ, հետագայում ավելի լավ կօգտագործի: Շատ վատ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը տասը տարի մեկուսացված նստեց ու չօգտագործեց իր գիտելիքները, խռոված տեսք ընդունեց»: Պարոն Զոհրաբյանը կարծում է՝ Ադրբեջանը չի համարձակվի վերսկսել ռազմական գործողությունները, քանի որ հասկացել է՝ «իր ուժերը չեն հերիքի»։ «Նա (նկատի ունի Իլհամ Ալիեւին- Մ. Ե.) երեխա չէ, որ ամեն օր հայտարարի, թե պատերազմ է սկսելու: Այսինքն՝ նա արդեն պատերազմ հայտարարել է, մնում է, որ լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն»,- կարծում է Ռազմիկ Զոհրաբյանը:

Վերջինս նաեւ «մխիթարեց», թե՝ Եվրախորհրդարանի բանաձեւից պետք չէ վախենալ. «Մի օր էլ ի նպաստ Հայաստանի բանաձեւ կընդունվի, դա պրոցես է ու ժամանակ է պահանջում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել