Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքայի՞ն, թե՞ նախընտրական այց

Մայիս 28,2010 00:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 26-ին աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում, այցելել «Թամարա ֆրուտ» ՓԲԸ եւ ծանոթացել օրգանիկ այգիների ստեղծման ծրագրի իրականացման ընթացքին։ Այս ամենի մասին երկու օր շարունակ ազդարարող պաշտոնական աղբյուրները ոչինչ չեն ասում մի հանդիպման մասին, որ տեղի է ունեցել նախքան այգիներ այցելելը՝ Տավուշի մարզպետարանում, եւ որին մասնակցել են Տավուշի հանրապետական համայնքապետերը, նաեւ՝ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի հանրապետական ուսանողներ: Հանդիպմանը մասնակից համայնքապետերից տեղեկացանք, որ վարչապետը խոսել է կառավարության հակաճգնաժամային ծրագրի, ճգնաժամի պայմաններում ավելի կենսունակ փոքր եւ միջին բիզնեսին խթանելու, երիտասարդ ընտանիքներին տրվելիք հիփոթեքային վարկերի ու այս ամենի հետ՝ նաեւ ՀՀԿ-ի շարքերն ամրապնդելու անհրաժեշտության մասին: Սարգսյանը ինքը հանրապետական դարձավ վարչապետ դառնալուց հետո միայն: Մեր տեղեկություններով՝ վարչապետը նաեւ առանձին հանդիպում է ունեցել իր կուսակից երիտասարդ լիդերների հետ, որտեղ ասել է, որ հանրապետությունում տիրող բարոյահոգեբանական ճգնաժամը պիտի հաղթահարվի: Այդ նպատակով, մարզի հանրապետականներին ոգեղեն աջակցություն ցուցաբերելու համար առաջիկայում Տավուշի մարզ են այցելելու ՀՀԿ-ական մի քանի նախարարներ, որոնցից առաջինը լինելու է բանակում չծառայած, օտարալեզու հանրակրթության ջատագով՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31