Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԸ ՄԵԴՎԵԴԵՎԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ Է ՏՎԵԼ

Մայիս 28,2010 00:00

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, թե Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներին Մոսկվայի աջակցությունն անընդունելի է: «Ռուսաստանը բարեկամ եւ հարեւան է, բայց նախագահ Մեդվեդեւը, որը տեղի է տվել ԱՄՆ-ի կողմից ճնշումներին, կարելի է խորհուրդ տալ վերանայել իր դիրքորոշումը»,- ասել է Իրանի նախագահը՝ հավելելով, թե արժե, որ Ռուսաստանը մտածի այն մասին, որպեսզի չհամալրի «Իրանի պատմական թշնամիների» ցանկը: «Ահմադինեջադի այս հայտարարությունները հնչել են գրեթե որպես պատերազմի հայտարարություն»,- գրել է գերմանական «Der Tagesspigel»-ը: «Մենք չէինք ցանկանա տեսնել մեր հարեւանին նրանց կողքին, ովքեր 30 տարի ամբողջ ջանքերով իրանցիների նկատմամբ թշնամական քաղաքականություն են վարում: Իրանի համար դա բացարձակապես անընդունելի է»,- ասել է Իրանի նախագահը՝ Քերման քաղաքում ունեցած իր հեռուստատեսային ելույթում: «Այդ հայտարարությունները մենք ընդունում ենք որպես զգացական»,- ի պատասխան հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հինգշաբթի օրը Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: «Ռուսաստանը երբեք եւ ոչ մեկի ջրերը չի ընկել եւ առաջնորդվում է իր սեփական ազգային շահերով»,- հայտարարել է Լավրովն ու հավելել, թե Ռուսաստանի բոլոր որոշումները, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրի առնչությամբ, «հիմնվում են ազգային շահերի, նաեւ Ռուսաստանի՝ որպես միջազգային խոշոր խաղացողի պատասխանատվության վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել