Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՓՈԽՎԵԼ Է

Մայիս 28,2010 00:00

\"\"Ուկրաինան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին: «Newsru»-ի մատուցմամբ, հինգշաբթի օրը Կիեւում այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն: Նրա ասելով, Ուկրաինան կշարունակի զարգացնել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, բայց Դաշինքին անդամակցելու հարցն օրակարգից հանվում է: «Արդի վիճակում իրերի դասավորությունը համապատասխանում է հենց այդպիսի մոտեցմանը»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցելու գաղափարը ուկրաինացիների մեծամասնության կողմից աջակցություն չունի եւ դա պետության արտաքին քաղաքականության արդյունավետության վրա ապակառուցողական ազդեցություն է գործում: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, վերջին հարցումները ցույց են տալիս, որ Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցությանը դեմ է ուկրաինացիների 50 տոկոսը:

Հիշեցնենք, որ 2008թ.-ին պաշտոնական Կիեւը Դաշինքին անդամակցության նպատակով Գործողությունների ծրագրին միանալու հայտ էր ներկայացրել, սակայն ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարներն այդ հայտը չէին բավարարել: Ուկրաինայի նոր նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնը ստանձնելուց հետո, դեռ փետրվարի վերջին, հայտարարել էր, թե Ուկրաինայի աշխարհաքաղաքական շահերին ավելի շատ համապատասխանում է Դաշինքից դուրս լինելու կարգավիճակը՝ միաժամանակ շեշտելով, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, այդուամենայնիվ, կշարունակվի:

Ի դեպ, ՆԱՏՕ-ն բավականին հանգիստ է ընդունել Ուկրաինայի որդեգրած նոր՝ Դաշինքին չմիանալու քաղաքականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31