Լրահոս
Օրվա լրահոսը

Միլիոններ՝ դպրոցներին

Հուլիս 02,2010 00:00

Այս տարվա գարնանը ուժեղ քամիների հետեւանքով վնասված ՀՀ մարզերի դպրոցական շենքերի տանիքների վնասները վերականգնելու նպատակով ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ՝ քաղաքաշինության նախարարությանը հատկացվեց 13 միլիոն դրամ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հորդորեց, որ աշխատանքներն ավարտին հասցվեն մինչեւ նոր ուսումնական տարեսկիզբ:

Սրանից բացի, ՀՀ կառավարությունը իր պահուստային ֆոնդից Շիրակի մարզպետարանին հատկացրել է 15 861 միլիոն, իսկ Լոռու մարզպետարանին՝ 14 616 միլիոն դրամ, Շիրակի Սարակապ, Արեւշատ եւ Նոր կյանք, Լոռու Սպիտակ եւ Վանաձոր համայնքներում «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ դպրոցական շենքերի հիմնանորոգման եւ նոր մասնաշենքների կառուցման աշխատանքները սահմանված ժամկետից շուտ՝ 2011թ. սեպտեմբերի 1-ին ավարտին հասցնելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել