Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ

Հուլիս 02,2010 00:00

Ամերիկացիների 41%-ը սպասում է մինչեւ 2050թ. Փրկչի երկրորդ գալստյանը, 46%-ը կարծում է, որ դա տեղի չի ունենա: Այդ մասին է վկայում ամերիկյան «Պյու» հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումը:

Դրանից բացի, պատասխանողների 71%-ը կարծում է, թե XXI դարի կեսին քաղցկեղը լիովին բուժելի կլինի, պրոթեզներն ավելի լավ կգործեն, քան թե իսկական ձեռքերն ու ոտքերը, իսկ 81%-ը կարծում է, թե համակարգիչները կսկսեն մարդկանց նման խոսել: Հարցվածների 58%-ը մոտակա 40 տարում սպասում է երրորդ համաշխարհային պատերազմի, իսկ 53%-ը չի բացառում Միացյալ Նահանգների վրա ահաբեկչական հարձակումը՝ միջուկային զենքի կիրառմամբ:

Ամերիկացիների 53%-ը հավատում է, թե սովորական մարդիկ կկարողանան ճանապարհորդել տիեզերքում, 74%-ը կարծում է, թե մարդկությունը կկարողանա էներգիա ստանալ՝ առանց ածուխ, նավթ եւ գազ օգտագործելու: Մինչդեռ 72%-ն ակնկալում է, որ մինչեւ 2050թ. աշխարհը կցնցի խոշորագույն էներգետիկ ճգնաժամը:

Հարցվածների 66%-ը կարծում է, թե երկրի վրա կլինի գլոբալ տաքացում, 42%-ը հավատում է, թե գիտնականները կկարողանան սքանավորել մարդկային ուղեղը եւ կարդալ մտքերը, 89%-ն ակնկալում է, որ մինչեւ 2050թ. ԱՄՆ նախագահ կդառնա կին անձնավորություն, 31%-ը վախենում է, որ մոլորակի վրա աստղակերպ կընկնի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031